Շքեղության հաց. ահա իտալերենից թարգմանաբար ինչ է նշանակում Սուրբծննդյան կեքսի՝ Պանետոնեի անվանումը:
Իտալական կեքս «Պանետոնե»
Բաղադրիչներ
- Չամիչ – 170 գ
- Բաց գույնի ռոմ – 20 գ
- Տաք ջուր – 20 գ
- Ձու – 3 հատ
- Վանիլին – 1 տուփ
- Մեղր – 40 գ
- Չորամիրգ – 130 գ
- Ալյուր – 540 գ
- Շաքարավազ – 150 գ
- Ակտիվ չոր խմորիչ – 5 գ
- Աղ – 2 գ
- Կիտրոնի քերած կեղև – 6 գ
- Փափուկ կարագ – 250 գ
- Հալեցրած կարագ – 1 ճ/գ
- Սառեցրած կարագ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Չամիչի վրա լցնել ռոմի և 2 ճ/գ տաք ջրի խառնուրդը:
- Բլենդերի օգնությամբ խառնել ալյուրը, խմորիչը, շաքարավազը, աղը, կիտրոնի քերած կեղևը և վանիլինը: Առանձին հարել ձվերը՝ տաք ջրով և մեղրով:
- Ձվային զանգվածի հետ խառնել չոր բաղադրիչները՝ օգտագործելով բլենդերը: Խմորը պետք է միասեռ ստացվի: Առանց շապելու, դադարեցնելով հարելը, փափուկ կարագն ավելացնել խմորի մեջ՝ մեկական գդալ:
- Իրար միացնել չամիչը՝ ցուկատի և հալեցրած կարագի հետ, պատրաստի զանգվածն ավելացնել խմորին:
- Խմորը տեղափոխել շատ մեծ թասի մեջ, ծածկել սննդային թաղանթով: Խմորը պետք է բարձրանա 15 ժամվա ընթացքում և պետք է աճի 3 անգամ:
- Դրանից հետո պատրաստի խմորի վրա մի փոքր ալյուր ցանել և դրանից գունդ ձևավորել, տեղավորել թխելու համար նախատեսված կաղապարում:
- Խմորը ծածկել խոնավ սրբիչով և թողնել, որ բարձրանա ևս 4-5 ժամ:
- Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան:
- Խմորի մակերեսին խաչաձև կտրվածք անել և այնտեղ տեղադրել սառեցրած կարագը: Կեքսի պատրաստ լինելը ստուգել փայտիկով. այն պետք է մի փոքր խոնավ լինի, բայց ոչ մի դեպքում՝ թաց:
- Հանել ջեռոցից Պանետոնեն և թողնել, որ սառչի: Զարդարել կամ չորամրգով, կամ ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը