Արտասովոր, գիշերային կուլիչ՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որը բավականին մեծ ժամանակ է տնտեսում:
Բաղադրիչներ
- Ձու – 2 հատ
- Կարագ – 150 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Աղ – 1 պտղունց
- Չոր խմորիչ – 11 գ
- Ալյուր – 350 գ
- Կաթ – 125 մլ
- Չամիչ – 50 գ
- Չորամիրգ – 50 գ
Պատրաստման եղանակը
- Մեծ, խորը թասի մեջ լցնել շաքարավազ և աղ, ավելացնել տաք կաթ և հալեցրած կարագ: Խառնել:
- Ավելացնել սենյակային ջերմաստիճանի ձու, նորից խառնել:
- Չոր խմորիչը միացնել ալյուրի հետ, մաղել և լցնել ընդհանուր զանգվածի վրա: Հարել խմորը հարիչի օգնությամբ:
- Խմորի մեջ ավելացնել չամիչ և չորամիրգ:
- Խմորը ծածկել ծննդային թաղանթով և դնել սառնարանը մեկ գիշեր:
- Առավոտյան հանել խմորը, տեղավորել կաղապարների մեջ՝ լցնելով դրանք 1/3-ի չափով:
- Թողնել, որ խմորն աճի, և 25-30 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը