Կանայք՝ առավոտյան ժամը 10-ից առաջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կանայք՝ առավոտյան ժամը 10-ից առաջ

Առավոտն այն հազվադեպ ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուր կին կարող է ինքն իր հետ լինել: Խոսքը լուսածագին հանկարծակի վեր թռչելու մասին չէ, երբ ուշանում ես գնացքից կամ ինքնաթիռից:

«Կանայք ժամը 10-ից առաջ» ֆոտոնախագծի հեղինակ Վերոնիկ Վիալը իր աշխատանքի մասին ասել է. «Երբ կինն արթնանում է, կիսաքուն վիճակում է: Իրական կնոջն այդ ժամանակ կարելի է տեսնել: Առանց դիմակի է: Այն է, ինչ որ է՛: Եվ դա շատ հուզիչ է: Այստեղ չկան ռեժիսորներ, դիմահարդարներ, օգնականներ: Նախագծի մասնակիցները նկարահանվելիս հատուկ դիրք չեն ընդունել, ամեն ինչ բնական է»:

Եվ իսկապես, արթնանալիս կինը ներկայանում է իր ամենաբնական և անպաշտպան էությամբ: Խառնված վարսեր, մեղմ ձայն, քնոտ հայացք… նրանց ժպիտն անկեղծ է, իսկ ամեն մի շարժում քնքշանքով լի: Արդեն կարևոր չէ, թե ով է՝ պաշտելի մոդել, թե պահանջված դերասանուհի կամ հաղորդավարուհի: Չէ՞ որ քունը մարդու կենսակերպի անբաժան մասն է, և այդ անմիջականությունը պահպանվում է մինչև «ժամը 10-ը»:

Անջելինան Ջոլի, Մաքսին Բանս, Միլա Յովովիչ, ահա հայտնի կանանց ոչ լրիվ ցանկը, ովքեր մասնակցել են նախագծին:

ofigenno.com