Fithacker.ru-ն գրում է, որ մեր ընդունած սնունդը հաճախ խանգարում է օրգանիզմի մաքրմանը։ Այս դեպքում ձեզ օգնության կհասնի այս բնական միջոցը, որը կօգնի արագ մաքրել ուղիղ աղին։ Առավելություններից մեկն այն է, որ այս միջոցը որևէ կողմնակի ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։ Բացի ուղիղ աղին մաքրելուց՝ այն կօգնի նաև 3 շաբաթվա ընթացքում զատվել մի քանի կիլոգրամից։ Այն օգտակար է, քանի որ հարուստ է նաև մանրաթելերով և այլ սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար։
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ
- 1 խնձոր
- 1 ճաշի գդալ չիայի սերմեր
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 բաժակ ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Լվացեք խնձորը, մանր կտրատեք, հեռացրեք սերմերը։ Խնձորը, մեղրն ու ջուրը հարեք բլենդերում։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։ Ավելացրեք չիայի ու կտավատի սերմերը, խառնեք մի քանի րոպե։
Ըմպելիքը հարկավոր է օգտագործել օրվա ընթացքում մեկ անգամ՝ 3 շաբաթվա ընթացքում։ Արդեն 3 շաբաթ անց կզգաք արդյունքը։ Բացի վերը նշվածից՝ այն կօգնի նաև արագացնել նյութափոխանակությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը