Ժամանակ առ ժամանակ արժե հիշել մոդայի Տների դիզայներների կյանքի պատմությունը: Ստորև ներկայացված են միայն լեգենդար անունները:
«Լագերֆելդի գաղտնիքները», 2007
Ռեժիսոր Ռուդոլֆ Մարկոնին 10 տարի ուսումնասիրել է Կարլ Լագերֆելդի կյանքը: Փոխադարձ վստահությունը, որը ձեռք էր բերել բեմադրիչը, եռամյա համագործակցության շնորհիվ կյանքի կոչվեց: Ֆիլմը պատմում է կենդանի լեգենդի մասին:
«Վալենտինո. վերջին կայսրը», 2008
Ռեժիսոր Մեթ Թիրնաուրը Վալենտինո Գարվանիին է տրամադրել 2 տարի: Արդյունքում նա ձեռք է բերել 250 ժամ բացառիկ հարցազրույցների տեսագրություններ, որոնք ներկայացնում են վարպետի կյանքը և աշխատանքը:
«Սեն Լորան: Ոճը՝ ես եմ», 2014
Մոդային նվիրված ոչ բոլոր ֆիլմերը կարելի է հաջողված համարել, սակայն Բերտրան Բոնելլոյի աշխատանքը գնահատվեց, թե՛ հանդիսատեսի, թե՛ Կաննի փառատոնի ժյուրիի կողմից:
«Դիորը և ես», 2014
Ֆրեդերիկ Չենգին հաջողվել է հրաշալի կերպով ներկայացնել Ռաֆ Սիմոնսի մուտքը Փարիզի մոդայի լեգենդար Տուն: Ֆիլմում հատկապես աչքի է ընկնում Սիմոնսի և աշխատանքային թիմի համատեղ գործունեության ներկայացումը:
«Balmain-ի ուղին», 2015
Երիտասարդ Օլիվյե Ռուստենի մասին պատմող ֆիլմը ներկայացնում է նորարար մտքի կարևորությունն ու նշանակությունը՝ ճգնաժամի տարիներին: Ռեժիսոր Լոիկ Պրիժանի վավերագրումը ցայտուն կերպով արտահայտում է մոդայի աշխարհի ներքին խոհանոցն ու առօրյան: