1. Ձեռքսեղմումը
Տղամարդկանց համար ամուր ձեռքսեղմումը միշտ ուժի եւ ինքնավստահության նշան է: Մենք ուղղակի գենետիկորեն այնպես ենք ծրագրված, որ ամեն ինչ հենց այդպես ընկալենք: Թույլ ձեռքսեղմումը բնավորության թուլության նշան է: Նույնիսկ եթե ձեր դեպքում այդպես չէ, հաշվի առեք. մարդիկ ենթագիտակցաբար ձեզ գնահատականներ են տալիս` դրանից ելնելով:
2. Ձեր ճշտապահությունը
Հնարավոր է ուզածին չափ բողոքել հանգամանքներից եւ նրանից, որ «որոշ մարդիկ ձեզ չեն հասկանում», բայց ճշտապահությունը կարեւոր է: Եթե ոչ ձեզ համար, ամեն դեպքում` ուրիշների: Այն մարդիկ, որոնք միշտ եւ ամենուր ժամանակին են գալիս, կազմակերպված, ակտիվ եւ առույգ են թվում (նույնիսկ եթե դա իրականում այդպես չէ): Իսկ նրանք, ովքեր ուշանում են առաջին ժամադրությանը եւ առաջին հանդիպումներին, միշտ թողնում են ալարկոտ եւ անկամ մարդկանց տպավորություն: Ընդ որում, դուք եւս հավանաբար ալարկոտ կհամարեք նրանց, ովքեր նույնքան հաճախակի են ուշանում, որքան դուք:
3. Ձեր ձեռագիրը
Ձեռագրաբան Քեթի Մակնայթն ասում է, որ մեծ տառերը մարդկանց մոտ միշտ ասոցացվում են էքստրավերտության, անկեղծության, շփվողականության հետ: Իհարկե, դա ոչ միշտ է ճիշտ, բայց մարդիկ այդպես են կարծում: Միաժամանակ, եթե դուք գրելիս նախընտրում եք մանր տառերը, մարդիկ կմտածեն, թե ամաչկոտ եք:
4. Ձեր սիրելի գույնը
Հոգեբան Բերնարդո Տիրադոն խորհուրդ է տալիս ժամադրության կամ հրավերքի գնալ դեղին եւ կարմիր զգեստով:
Դեղինը շրջապատողներին կստիպի հավատալ, որ այնտեղ, որտեղ դուք եք, միշտ երջանկություն կա: Իսկ կարմիրը սիրո եւ կրքի գույնն է: Այն իդեալականորեն համապատասխանում է ռոմանտիկական տրամադրություններին նրանց հետ, ում ուզում եք գրավել ձեզ այստեղ եւ հիմա:
5. Ձեր երաժշտական ճաշակը
Մի հետազոտություն ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք սովորաբար «հասարակ փոփ-երաժշտություն» կամ «ուրախ որեւէ բան» են լսում, սովորաբար շփվող են եւ մարզական: Կամ էլ գոնե` ֆիզիկապես ձիգ են: Դուք հավանաբար ինքներդ էլ նման մի բան նկատել եք, ճի՞շտ է: Ինչ վերաբերում է «ծանր» ժանրերին, դրանք սովորաբար նախընտրում են ոչ թե ագրեսիվ տականքները, ինչպես կարող է կողքից թվալ, այլ ընդհակառակը` ինտելեկտուալ, ամաչկոտ եւ մի քիչ անինքնավստահ մարդիկ: