
Ներկելու ամենատարածված և ամենահին տեխնիկաններից մեկը շերտերով ներկված վարսերն են: Դրա պատմությունը հայտնի է դեռ միջնադարյան Վենետիկից: Այն ժամանակ շատ տարածված և նորաձև էին գունաբացված մազերի շերտերը: Հատկապես հայտնի էին սպիտակ և ոսկեգույն երանգները:
Մի քանի դար հետո միայն վենետիկյան նորաձևությունը վերադարձավ: Ի տարբերություն կալիֆորնիականի, այստեղ դեր է խաղում հակադրությունը: Այն հատկապես գեղեցիկ է մուգ մազերի դեպքում:
Մուգ գույնից անցումը բացին շատ թարմ տեսք է տալիս և ավելի հմայիչ է դարձնում: Ըստ վարսահարդարների, այս տեխնիկան հարմար է ցանկացած տարիքի կանանց համար:
Այս տարի շատ նորաձև են ոսկեգույնը, մոխրագույնը և կարամելի երանգները:
Գունաբացման այս տեսակը նաև խնայող է համարվում: Գույնի ճիշտ ընտրությունը ձեզ թույլ կտա հեշտությամբ թաքցնել ճերմակ մազերը, տեսողական ավելացնել ծավալը և շքեղություն հաղորդել մազերին:
adfave.ru
Հրապարակման պատրաստեց՝ Պողոս Վարժապետյանը