Համաշխարհային նորաձեւության ամեն թրենդ չէ, որ ընդունվում եւ կիրառվում է հայուհիների կողմից (եւ փառք Աստծո), սակայն 2018-ի այս չորս թրենդը, վստահաբար, նրանք կգնահատեն:
Սկսենք պայուսակներից: Հիշո՞ւմ եք՝ 2000-ականներին առեւտրական կանայք շրջում էին նմանատիպ պայուսակներով… Հիմա գոտկատեղին կապվող պայուսակները միայն նրանց մենաշնորհը չեն, այլ միանգամայն ոճային աքսեսուար:
Վերջապես ուսանողուհիները բուհին հարիր շրջազգեստ կհագնեն, քանի որ նորաձեւության գագաթնակետում այս տարի մատիտ-կիսաշրջազգեստները կլինեն:
Պրակտիկ դենիմը սեզոնի թրենդ է եւ այնքան հարմարավետ՝ Հայաստանի նման անկանխատեսելի եղանակի պայմաններում:
Փայլեր, փայլեր՝ մինչեւ վերջ… այ, սա հայուհիներին հատկապես դուր կգա: Փայլապատ կտորից պատրաստված թեթեւ թիկնոցներն այն են, ինչ պետք են ձեզ այս գարուն:
Լուսանկարները՝ ELLE-ի