Արագ դիետա
Advertisement 1000 x 90

Արագ դիետա

Նիհարեք 7 կիլոգրամ 7 օրում

Մենք պարբերաբար առաջարկում ենք դիետաների զանազան տեսակներ: Նրանցից՝ խնձորինը՝ ամենատարածվածներիցն է: Ահավասիկ, ամենահեշտ և արդյունավետ դիետաներից մեկը, որի տևողությունը 7 օր է, իսկ արդյունքը՝ մոտ 7 կիլոգրամի կորուստ:

Խնձորով դիետա կարող են պահել նաև նրանք, ում առողջական խնդիրների պատճառով հակացուցված են ուրիշ դիետաները:

7 օրվա համար Ձեզ անհրաժեշտ է.

  • 1ին օր՝ 1 կգ խնձոր,
  • 2-րդ օր՝ 1.5 կգ խնձոր,
  • 3-րդ օր՝ 2 կգ խնձոր,
  • 4-րդ օր՝ 2 կգ խնձոր,
  • 5-րդ օր՝ 1.5 կգ խնձոր,
  • 6-րդ օր՝ 1.5 կգ խնձոր,
  • 7-րդ օր՝ 1 կգ խնձոր:

7 օր միայն խնձոր ուտելը բարդ է, բայց արդյունքը, հավատացեք, կգոհացնի: Կարող եք խմել նաև կանաչ թեյ և ջուր, իսկ նրանք, ովքեր չեն դիմանա այս խիստ դիետային, կարող են օրվա ընթացքում խմել նաև 2 բաժակ կեֆիր: