Steptohealth.ru-ն գրում է, որ փորկապության դեպքում աղիները դժվարությամբ են ազատվում արգասիքներից։ Դա կարող է տեղի ունենալ մի խումբ պատճառներով։ Այս խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Գոյություն ունեն մի խումբ միջոցներ, որոնք կարող են օգնել փորկապության դեմ պայքարում։ Դրանք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը, լավացնել ինքնազգացողությունը։
Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը մաքրող հատկություն ունեն. դրանք նպաստում են աղիների անցանելիությանը և օգնում արգասիքների դուրսբերմանը։
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մեկ ճաշի գդալ կտավատի սերմի վրա եռացրած ջուր ավելացրեք։
- 6 րոպե թողեք թրմվի, խմեք։
Օգտագործման եղանակը
Խմեք օրվա ընթացքում երկու անգամ՝ ճաշից ու ընթրիքից հետո։
Վարսակի փաթիլներ
Սա փորկապության բուժման և կանխարգելման համար բավական արդյունավետ միջոց է։
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ 20 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մի քանի գդալ վարսակի փաթիլների վրա եռացրած ջուր ավելացրեք։
- Ծածկեք տարան, սպասեք 6 րոպե։
- Սառեցրեք, խմեք։
- Ցանկալի է օգտագործել առավոտյան։
- Ըմպելիքը խորհուրդ չի տրվում 2 տարեկանից փոքր երեխաներին։
Մոլոշավարդ
Սա բույս է, որը բավական հաճախ է հանդիպում պարտեզներում։ Սա փորկապության դեմ թուրմ պատրաստելու լավագույն տարբերակներից մեկն է։ Այս բույսը կօգնի լավացնել արգասիքների դուրսբերումն օրգանիզմից։
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 2 ճաշի գդալ մոլոշավարդ՝ 20 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մոլոշավարդի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մոտ 7 րոպե։
- Ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում երեք անգամ՝ սնվելուց հետո։
Կանաչ թեյ
Կանաչ թեյը փորկապության դեմ պայքարի ամենատարածված միջոցներից է։ Այն կարող է օգնել նաև այտուցների դեպքում։ Օրվա ընթացքում 2 անգամ մեկ բաժակ կանաչ թեյ խմեք և կնկատեք դրական փոփոխությունները։
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 5 գրամ կանաչ թեյ։
Պատրաստման եղանակը
- Եռացրեք ջուրը, լցրեք կանաչ թեյի վրա։ Ցանկության դեպքում կարող եք նաև մի փոքր ձիթապտղի յուղ կամ ալոէ վերա ավելացնել։
- Թողեք թրմվի 5 րոպե։
- Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել երկու բաժակ՝ հիմնական սնունդ օգտագործելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը