Դդումով պատրաստված վարսակե թխվածքաբլիթները ստացվում են բուրումնավետ, շատ նուրբ և փափուկ: Եվ ոչ ոք նույնիսկ չի հասկանում, որ այս թխվածքաբլիթների համար հիմքը դդմի խյուսն է:
Բաղադրիչներ
- Դդմի խյուս – 100 գ
- Շաքարավազ – 100 գ
- Աղ – 1 պտղունց
- Ալյուր – 160 գ
- Վարսակ – 1 բաժակ
- Կարագ – 100 գ
- Ձու – 1 հատ
- Փխրեցուցիչ – թ/գ
- Մանր շոկոլադ – 30 գ
Պատրաստման եղանակը
- Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, վարսակի փաթիլները, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը:
- Առանձին խառնել ձուն՝ դդմի խյուսի և փափուկ կարագի հետ:
- Միացնել 2 թասերի զանգվածները, խառնել: Պետք է ստացվի բավականին պինդ խմոր, որը չի հոսի գդալից: Հիմա խմորին ավելացնել մանր շոկոլադ և նորից խառնել:
- Ձևավորել թխվածքաբլիթներ և շարել պերգամենտով պատած տապակին:
- Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-35 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը