Adme.ru-ն ներկայացրել է աստղերի կրած 10 գեղեցիկ զգեստ, որոնք մտել են նորաձևության պատմության մեջ։
Ջենիֆեր Լոուրենս, 2013թ.
4 մլն դոլար. սա «Օսկար» մրցանակաբաշխության պատմության ընթացքում ամենաթանկ զգեստի արժեքն է։ Dior-ի կողմից կարված այս զգեստով դերասանուհին ստացավ իր առաջին «Օսկարը»:
Նիկոլ Քիդման, 1997թ.
Դերասանուհու զգեստը պատրաստել էր Dior նորաձևության տունը։ Այն երկար տարիներ գլխավորել է «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում կրած ամենաթանկ զգեստների ցանկը։ Արժեքը կազմում էր 2 մլն դոլար։
Քիմ Քարդաշյան, 2013թ
Հարսանեկան արարողության ընթացքում Քիմ Քարդաշյանը 4 զգեստ է կրել, բայց գլխավոր զգեստը պատրաստվել էր Givenchy-ի ստեղծագործական գծով տնօրեն Ռիկարդո Տիշիի կողմից։ Հարսանեկան զգեստի արժեքը կազմում էր 500 հազար դոլար։
Փերիս Հիլթոն, 2017թ.
August Getty-ի կողմից պատրաստված զգեստը զարդարված է Swarovski-ի 500 հազար քարով։ Զգեստի արժեքը կազմում է 270 հազար դոլար։
Քեյթ Բլանշետ, 2007թ.
Armani Prive-ի կողմից պատրաստված զգեստը զարդարված էր Swarovski քարերով։ Մինչ այժմ դերասանուհու այս կերպարը համարվում է ամենահաջողվածներից մեկը։ Զգեստի արժեքը գնահատվում է 200 հազար դոլար։
Լյուպիտա Նիոնգո, 2015թ.
«Աստղային պատերազմներ» և «12 տարվա գերություն» ֆիլմերի աստղը «Օսկար» մրցանակաբաշխության շնորհման արարողությանը հայտնվեց Calvin Klein-ի կողմից կարված զգեստով։ Զգեստի արժեքը կազմում է 150 հազար դոլար։
Շարլիզ Թերոն, 2013թ.
Դերասանուհու պատվերով զգեստը կարվել է Dior-ի կողմից։ 100 հազար դոլար արժողությամբ զգեստը դերասանուհին կրել է 2013թ. «Օսկար» մրցանակաբաշխության շնորհման արարողության ընթացքում։ Շարլիզ Թերոնի կերպարը լրացնում էին 4 մլն դոլար արժողությամբ զարդերը։
Ջեսիկա Բիլ, 2014թ.
Դերասանուհու զգեստը պատրաստվել է Chanel Couture-ի կողմից։ Ջեսիկա Բիլն այն կրել է 2014թ. «Օսկար» մրցանակաբաշխությանը. դրա արժեքը կազմում է 100 հազար դոլար։
Էնն Հեթուեյ, 2011թ.
«Օսկար 2011» մրցանակաբաշխությունը վարող դերասանուհին երեկոյի ընթացքում մի քանի զգեստ է կրել, բայց ամենավառը Valentino-ի պատրաստած այս կարմիր զգեստն էր։ Եթե զգեստի գնին գումարենք նաև Tiffany & Co ապրանքանիշի զարդը, ապա դերասանուհու կերպարը կարելի է գնահատել 10 մլն դոլար։
Ռիհաննա, 2015թ.
Երգչուհու վառ դեղին զգեստը մեծ քննարկումների առարկա դարձավ։ Զգեստի գնի մասին հավաստի տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ չինացի դիզայներ Գուո Փեյը դրա ստեղծման վրա շուրջ 2 տարի է ծախսել, իսկ երգչուհին այն տեսել է համացանցում ու միանգամից սիրահարվել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը