Թեև ամանորյա տոներն արդեն ավարտվել են, դերասանուհի Արփինե Իսրայելյանը որդու հետ ամանորյա ֆոտոշարք է արել։
Դերասանուհու որդին` Դավիթը, արդեն մեկուկես տարեկան է։ Փոքրիկի ծննդից հետո Արփինեն արդեն վերադարձել է աշխատանքի, սակայն ավելի թեթև գրաֆիկով։ Դերասանուհին միշտ նշում է, որ Դավիթը նոր գույն է բերել իր կյանք։ Թեև Արփինեն սիրում է իր աշխատանքը, նկարահանման հրապարաակում շատ է կարոտում որդուն։