Եթե դուք իսկական ճանապարհորդ եք, ուրեմն հաստատ ցանկություն կհայտնեք այս հյուրանոց այցելելու համար: Այն գտնվում է Պերույում և կախված է ժայռից: Այս խենթ հյուրանոցը նրանց համար է, ովքեր սուր զգացողությունների ու իրական արկածների սիրահարներ են: Այստեղ անցկացրած գիշերը հաստատ երկար կհիշեք: Բարի գալուստ «Natura Vive»` աշխարհի ամենավախենալու հյուրանոցը:
Այն իրենից ներկայացնում է ոչ մեծ թափանցիկ տարածք, որտեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում:
Ամբողջ հյուրանոցը ունի 3 շքեղ լյուքս-համարներ՝ նախատեսված 8 հոգու համարզ:
Անոթները պատրաստված են աէրոկոսմիկ ալյումինից և պոլիկարբոնատից, որոնք թույլ են տալիս հյուրանոցին դիմակայել բոլոր եղանակներին:
Պետք է երկաթե նյարդեր ունենալ, որ հնարավոր լինի քնել ապակյա անոթում, որը գտնվում է 300 մ բարձրության վրա:
Սենյակներում կա 4 մահճակալ, ճաշասենյակ և լոգարան:
Սյս ինքնատիպ հյուրանոցում 1գիշերն արժե 200 եվրո և անխոս, այդ գումարը վճարելով մարդն այնպիսի ժամանակ է անցկացնում, որն այլևս երբեք չի մոռանա…