Կառլ Լագերֆելդի մուսան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կառլ Լագերֆելդի մուսան

90-ականների սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Կայա Գերբերը համարվում է նոր սերնդի նորաձևության իկոնա և  հեռանկարային մոդել: Pop ամսագիրը  Կայաին արդեն անվանել է «Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը»: Շագանակագույն աչքերով և նույն գույնի մազերով Կայան մայրիկի նմանակն է, բացակայում է միայն  Սինդի Քրոուֆորդի հայտնի խալը:

«Ես միշտ երազում էի անցնել մորս ճանապարհը և նրա նման մոդել լինեն, բայց չէի պատկերացնում, որ դա այդքան շուտ տեղի կունենա»,-նշել է Կայան:

Սինդի Քրոուֆորդը առաջին անգամ ամսագրի շապիկին է հայտնվել 16 տարեկանում, իսկ դուստրը՝ 14-ում: Սուպերմոդելի դուստրը արդեն կնքել է իր առաջին պայմանագիրը IMG Models մոդելային գործակալության հետ, իսկ  2016-ի մարտին մայրիկի հետ հայտնվել ֆրանսիական  Vogue-ի շապիկին:

16 տարեկանը լրանալուց ընդամենը 4 օր անց աղջիիկը որպես մոդել իր դեբյուտն է կատարել Calvin Klein -ի ցուցադրությանը, որին հաջորդել են  Dolce & Gabbana, Moschino , Balmain, Chanel, Saint Laurent, Versace  մի խոսքով, ամենահեղինակավոր դիզայներների ցուցադրությունները:

16-ամյա Կայան լեգենդար Կառլ Լագերֆելդի մուսան է և  դիզայների հետ համատեղ պատրաստվում է թողարկել  իր կապսուլային հավաքածուն:

Այն, որ աղջիկը լավ է սկսել և կարող է կրկնել սուպերմոդել մայրիկի հաջողությունը փաստում են ոլորտի մասնագետները, իհարկե մեծ դեր կխաղա նաև հայտնի մայրիկի խորհուրդներն ու աջակցությունը:

wnews.am