“Կլիմաքսը` ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններն են կնոջ օրգանիզմում, որոնք տանում են կնոջօրգանիզմը դեպի ծերություն: Այն ուղեկցվում է դաշտանային ֆունկցիայի մարմամբ”,-“Զարուհու” հետ զրույցումասաց մանկաբարձ գինեկոլոգ Կարեն Պապյանն, երբ հարցրեցինք, թե ի՞նչ է կլիմաքսն: Ըստ նրա, կլիմաքսըպայմանավորված է կնոջ օրգանիզմի սեռական հորմոնների արտադրության անկմամբ, մասնավորապես, ձվարանայինհորմոնների սինթեզի իջեցմամբ: Սովորաբար, իգակական սեռական հորմոնները (էստրոգենները) կնոջ օրգանիզմումապահովում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ, կարգավորում են սեռական վարքն ու ցանկությունները, մասնակցումեն հոգե-հուզական ոլորտի կարգավորմանն, ինչպես նաեւ կարգավորում են որոշակի նյութափոխանակային պրոցեսներ,ապահովում են հեշտոցի պատերի առաձգականությունը, նպաստում են հեշտոցային արտազատուկների արտադրմանն,որոնք խոնավեցնում են սեռական ուղիները` նպաստելով սեռական ակտի լիարժեքությանը:
Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց կանանց ֆիզիոլոգիական տարիքայինփոփոխությունները:
“Ըստ էության, կլիմքսը ավելի շատ իր մեջ ընգրկում է հոգեհուզական ֆոնի փոփոխություններ,որոնք որ տարբեր կանանց մոտ կարող են դրսեւորվել տարբեր կերպ: Պատկերացրեք, թե ինչքան սթրեսոգեն իրավիճակէ կնոջ մոտ ստեղծում դաշտանի բացակայությունը կլիմաքսի ժամանակ: Այն շատ կանանց մոտ ընկալվում է կարծես թեկանացիության վերջաբան, որպես կնոջ իր գործառույթների կամ ֆունկցիոնալ, ի սկզբանե, ի վերուստ տրվածնշանակության ավարտ: Եվ սա ինքնին առաջ է բերում որոշակի նաեւ սեքսուալ բնույթի, խանդի պրոցեսի առաջեցմամբ,ինչպես նաեւ ամուսնու նկատմամբ որոշակի խանդի վերաբերմունքի զարգացմամբ: Սխալ պատկերացումների, սեռականկյանքի մասին դիզինֆորմացիայի պատճառով կանանց մոտ կարող են նույնիսկ դրսեւորվել անդառնալի սեքսուալֆունկցիայի կորուստներ մինչեւ անօրգազմիա եւ սեռական ցանկության բացակայություն, նույնիսկ սեքսուալ ավերսիա”:
Հետաքրքրվեցինք մասնագետներից, թե որ տարիքում է կլիմաքսն իր մասին զգացնել տալիս եւ արդյոք կան արտառոցդեպքեր:
“Կլիմաքսը իր մասին զգացնել է տալիս, սովորաբար 45-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ”,- պարզաբանեց է Կ.Պապյանն, իսկ սեքսոպաթոլոգ Ս. Հակոբյանն անրադարձավ արտառոց դեպքերին, որոնք, ըստ բժշկի, եւս հանդիպում ենկլինիկայում. “Եթե 35-ից է սկսվում կլիմաքսը, այն կարելի դիտարկել որպես վաղաժամ կլիմաքս: Կլինիկայում հաճախենք հանդիպում նման դեպքերի: Այն պայմանավորված է որոշակի էկոլոգիական գործոններից, կյանքի սթրեսոգենընթացքի բարձրացմամբ եւ այլն: Կլինիկական դրսեւորումները միանշանակ անհատական են այս դեպքում: Այն կանայք,որոնք ունեն ներդաշնակ սեքսուալ փոխհարբերություններ, ըստ էության նրանց մոտ հազվադեպ է հանդիպում վաղաժամկլիմաքս”:
Հարցին, թե որոնք են կլիմքասի նախանշանները, բժիշկների պատասխանը հետեւյալն էր: Կ. Պապյանն նշեց. “Կլիմաքսըդրսեւորվում է հետեւյալ նախանշաններով` հոգե-հուզական, անոթային-վեգետատիվ, նյութափոխանակային էնդոկրինխանգարումներով: Ամենավաղ նախանշանը, որն ի հայտ է գալիս կլիմաքսի ժամանակ` ջերմահորդանքի զգացմունքն է,որը պատկանում է անոթային-վեգետատիվ խանգարումներին: Կանանց սեռական հորմոնները կարգավորում են նաեւօրգանիզմի ջերմակարգավորման պրոցեսներն եւ նրանց քանակի անկումը բերում է այդ պրոցեսների խաթարման, որիհետեւանքով էլ դրսեւորվում է ջերմահորդանքի զգացողությունը: Այդ պահին կինը զգում է ուժեղ ջերմություն դեմքի,պարանոցի շրջանում, դիտվում է առատ քրտնարտադրություն, դեմքը կարմրում է` առաջացնոլով դիսկոմֆորտ: Կարող էդիտվել նաեւ զարկերակային ճնշման տատանումներ, հիպերտոնիկ կրիզ: Հոգե-հուզական ախտանիշներից կլիմաքսիժամանակ դիտվում են` տրամադրության փոփոխականություն, աշխատունակության անկում, գլխացավեր, դյուրագրգիռվիճակ, որի ժամանակ ցանկացած մանրուք կարող է նպաստել սթրեսի առաջեցմանը, տագնապի զգացողության,անքնության, որոնք բացասական են անդրադառնում կնոջ ապրելակերպի վրա: Նյութափոխանակայինխանագարումներից հարկ է նշել ճարպակալումը, շաքարային դիաբետի առաջացումն, ատերոսկլերոզի առաջացումն,ինչպես նաեւ օստեոպորոզի զարգացումն: Դիտվում է մաշկի, լորձաթաղանթների, այդ թվում, նաեւ հեշտոցիլորձաթաղանթի չորություն: Այն դժվարեցնում է սեռական ակտը: Այն դառնում է ցավոտ եւ տհաճ կնոջ համար, եւ կինըսկսում է խուսափել սեռական մերձեցումներից”:
Ս.Հակոբյանը համոզմամբ, կլիմաքսը մեծամասամբ ընգրկրում է սեքսուալ սֆերան. “Հատկանշական է, որ սեքսուալհամակարգի նշանները ոչ հաճախ են լինում արտահայտված, քանզի կան կանայք, որոնք կարողանում են սքողարկելէմոցիոնալ վիճակը: Միանգամից պետք է ասեմ, որ կլիմաքս ասելով պետք չէ հասկանալ, որ այն սեքսուալ կյանքի վերջնէ, ընդհակառակը, շատ հաճախ տարբեր գիտնականների տվյալներով կանանց մոտ կլիմաքսից հետո արթնանում էերկրորդ սեքսուալությունն, որն որ ավելի հասուն է, ավելի կատարյալ պսիխոսեքսուալ բավարարություն ստանալուիրավիճակ է ստեղծում կնոջ մոտ: Ինքնին կլիմաքսը ենթադրում է որոշակի փոփոխություններ սեքսուալ վարքագծում:
Հորմոնալ տեղարշժերը միանգամից ազդում են կնոջ հոգե-հուզական եւ նյարդային լարվածության վրա` առաջ բերելովորոշակի սենսիբիլիզացիա` այսինքն նյարդային համակարգի գերզգայունություն: Կինը դառնում է ավելի զգայուն, ավելիսենզիտիվ տարբեր, առաջներում սովորական գրգիռների նկատմամբ: Դա կարող է լինել սովորական կենցաղայինիցվերցրած մինչեւ բոլոր սթրեսոգեն այլ գործոններ:
Սեքսոպաթոլոգից հետաքրքվեցինք նաեւ, թե ինչպիսի ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունների է ենթարկվումտղամրդը:
“Տղամարդկանց մոտ կլիմիքասի պրոցեսը կախված է հորմոնալ փոփոխություններով, ինչպես կանանց մոտ: Այդշրջանում տղամարդկանց մոտ որոշակիորեն իջնում է արական հորմոնների քանակը: Եվ այդ անդրոգեն դիֆիցիտայինֆոնի վրա տեղի է ունենում որոշակի սեքսուալ խնդիրների ի հայտ գալը: Դա դրսեւորվում է սեռական ցանկությաննվազմամբ, ինչպես նաեւ ճարպային հյուսվածքների, մետաբոլիկ պրոցեսների դանադաղեցմամբ` այսինքննյութափոխանկաության պրոցեսների դանդաղեցմաբ եւ, ըստ էության, նաեւ արթնանում են ինֆեկցիոն պրոցեսները,ազդում է նաեւ էրեկտիլ դիսֆունկցիայի վրա: Ի դեպ, նախկինում տղամարդկանց այդ տարիքային փոփոխություններինորեւէ նշանակություն չեր տրվում, բայց ներկայիս արդեն հետազոտություններն ապացուցեցին, որ դա որոշակի ընգծվածբնույթ է կրում եւ ինքնին ուսումնասիրման եւ հետազոտման կարիք ունի: Տղամարդու կլիմաքս հասկացողությունն, ըստէության, որոշ գիտնականներ նաեւ ժխտում են, չեն ընդունում: Այլ նշում են, որպես տարիքային անդրոգեն դիֆիցիտայինիրավիճակ: Պետք է ասել, որ արական սեռական հորմոնների ոչ միայն ընդհանուր բացարձակ քանակությունն է իջնում,այլ տեստոստերոնի արական սեռական հորմոնի ակտիվ ֆրակցիայի չափաբաժինն է իջնում շրջանառող արյան մեջ,օրգանիզմում, որն ինքնին կարող է պատճառ հանդիսանալ տեստոստերոնով պայմանավորված սեռական համակարգիորոշակի գործառույթների նվազմամբ կամ նույնիսկ բացակայությամբ”:
Խնդրեցինք բժշկներին խորհուրդներ տալ ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունները հեշտությամբհաղթահարելու, մեղմելու համար:
Կ. Պապյանը խորհուրդներին անդրադառնալուց առաջ, նախ հայտնեց, որ հաճախ կանանց մոտ հանդիպում էկլիմակտերիկ արյունահոսություններ. “Այն պայմանավորված են ձվարանային հորմոնների սեկրեցիայի իջեցմամբ եւդրսեւորվում է առատ արյունային արտադրությունով, որոնք կարող են ուղեկցեվել նաեւ ցավերով: Երկարատեւարյունահոսությունը կարող է բերել սակավարյունության առաջացմանը: Այս պարագայում հարկ է դիմել բժշկիանհապաղ օգնությանը: Կլիմաքսի դրսեւորումները մեղմելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնելհանգստի եւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպման, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ սննդիճիշտ կազմակերպմանը: Սնունդը պետք է լինի լիարժեք, պարունակի, ինչպես բուսական, այնպես էլ կենդանականծագման սպիտակուցներ (կաթնաշոռ, միս, ձուկ, լոբազգիների ընտանիքի բույսեր) եւ չհագեցած ճարպաթթուներ, որոնցովհարուստ են ձկան յուղը եւ բուսական այլ յուղեր, հանքային աղեր: Հարկ է նշել, որ լոբազգիների շարքին պատկանողբույսերը պարունակում են, այսպես կոչված, ֆիտո-էստրոգեններ, որոնք մեմղմացնում են կլիմաքսիարտահայտությունները:
Կլիմակտերիկ դրսեւորումների ծանր ընթացքի դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ- գինեկոլոգի եւ ստանալհամապատասխան դեղորայքային շտկում: Մեծ նշանակություն ունի կնոջ համար այդ շրջանում դրական լիցքերիստանալը շրջապատի եւ ընտանիքի անդամների կողմից”:
Ս.Հակոբյանն այն կարծիքին է, որ կլիմակտերիկ պրոցեսների ժամանակ շատ հաճախ լինում է նաեւ բժշկականմիջամտությունների անհրաժեշտություն. “Երբեմն կարիք է լինում որոշակի հոգեմեդ դեղորայքի նշանակում, որոշակիավտոթրեյնինգ, հոգեթերապիայի որոշակի մեթոդների կիրառում, ինչպես նաեւ ընտանեկան պսիխոթերապիայիկիրառում` այսիքն բոլոր այն ապահովագրող միջոցառումներ, որոնք կարող են կնոջն էլ ավելի պաշտպանված եւ ավելիզերծ պահել որոշակի շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից: Ըստ անհրաժեշտության արդենհամապատասխան ցուցումներով պետք նշանակվի հոգեմեդ դեղորայք հաղթահարելու սթրեսոգեն իրավիճակները:
Ասեմ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն, որն որ ուղեկցվում է փսիխո-սեքսուալ բավարարություն էպատճառում կնոջը լավագույն նախապայմանն է հորմոնալ ակտիվ պրոցեսնեի տեւական փոխանակման իրականացմանհամար: Այն լավագույն նախապայմանն է խնամքը օրգանիզմի նկատմամբ:
Ընդհանարպես կլիմակտերիկ խանգարումների փուլը տարբեր է լինում: Հաղթահարումը խիստ անհատական է: Այնկանայք, ովքեր ունեն իրենց կողքին սիրող ամուսին ամուր ընտանք հեշտությամբ կարող են հաղթահարել այդ պրոցեսը:Սա այն ժամանակահատվածն է կնոջ կյանքում, որտեղ իր սիրելի ամուսնու անվերապահ օգնությունն է պետք, որպեսզիկինն իրեն արժեւորված զգա ու հեշտությամբ կարողանա հաղթահարել այն բոլոր հոգե-հուզական փոփոխություններն,որոնք առաջանում են կլիմաքսի ժամանակ”: