Ինչ քայլի ասես չեն գնում աստղերը՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Ինչպես նաև բոլոր այն աղջիկները, որոնք երազում են բարեկազմ մարմին ունենալու մասին: Հիմնական խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն նիհարելը, այլ նաև առողջության համար օգուտ ստանալը: Եվ այն դիետան, որի շնորհիվ Քլոե Քարդաշյանը դարձել է նրբակազմ գեղեցկուհի, հենց դրանցից է:
onedio-ն ներկայացնում է ամերիկահայ հեռուստատեսային դեմք և մոդել Քլոե Քարդաշյանի խիստ, բայց օգտակար դիետան:
Քլոե Քարդաշյանի սուպերդիետայի գլխավոր կանոնն այն է, որ այն սնունդը, որը կարելի է օգտագործել 1 օրվա ընթացքում, բաժանված է 7 ընդունումների: Բայց մի շտապեք ուրախանալ:
Սննդի 1-ին ընդունում. սմուզի (այո, այո, միայն սմուզի):
Սննդի 2-րդ ընդունում. Միրգ:
Սննդի 3-րդ ընդունում. Հավի միս 9 բանջարեղեն:
Սննդի 4-րդ ընդունում. Բանջարեղեն և 12 հատիկ նուշ:
Սննդի 5-րդ ընդունում. Բանջարեղեն և 1 հատ ձու:
Սննդի 6-րդ ընդունում. Ճարպոտ ձուկ և բանջարեղեն:
Սննդի 7-րդ ընդունում. Միրգ:
Ինչ փոփոխություններ կզգաք, եթե խիզախեք պահել այս դիետան:
1. Դուք կզգաք, որ ավելի շատ էներգիա ունեք:
2. Դուք կդառնաք ֆիզիկապես ավելի ուժեղ:
3. Ձեր ուղեղն ավելի լավ կաշխատի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը