Բաղադրիչներ
1. Ոչ մեծ վարունգ
2. Բազուկ
3. Սոխ
4. Սխտոր
5. Սամիթ
6. Ծովաբողկի (хрен) արմատ
7. Հոտավետ պղպեղ
8. Դարչին
9. Կծու կարմիր պղպեղ
10. Ջուր – 1.5 լ
11. Աղ – 2 ճ/գ
12. Շաքարավազ – 150 գ
13. Քացախ (9 տոկոս) – 2 ճ/գ՝ 3 լ բանկայի համար
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը լվանալ, սոխը, սխտորը և բազուկը մաքրել:
2. Մաքուր բանկաների հատակին դնել սամիթ, մաքրած ծովաբողկի կտորներ, հոտավետ և կծու պղպեղ, 3-4 ատամիկ սխտոր, 5-6 կտոր բազուկ, 0.5 թ/գ դարչին:
3. Վրան տեղավորել վարունգները և մաքրած փոքր սոխերը, լցնել քացախը:
4. Ջուրը հասցնել եռման, ավելացնել աղ և շաքարավազ, խառնել՝ մինչև լուծվեն, նորից եռացնել, լցնել վարունգների վրա:
5. Բանկաները միանգամից մաքրել, շրջել, լավ փաթաթել ծածկոցով և թողնել մեկ օր:
6. Մարինացված վարունգները պահպանել մութ, սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը