Ուղեկցորդուհին պատմել է, թե իրականում ինչ է կատարվում ռուսական գնացքներում
Շատ եմ սիրում գնացքով ճամփորդել: Հրաշալի է, երբ մոտենում ես դրամարկղին, տոմս գնում, նստում գնացքը ու…
Ճանապարհին թեյ ես պատվիրում, խմում ես, ու վայելում շարունակ փոփոխվող տեսարանները:
Հրաշք է, ռոմանտիկ է:
Բայց կան մարդիկ, ում համար ճամփորդելը, աշխատանք է: Եվ նրանց ռոմանտիզմը սահմանափակվում է, երբ ստիպված են ուղեկցել արբած մեկին, տեսնել, թե ինչ կեղտոտ է զուգարանը և այլն:
Այս ուղեկցորդուհին, որի նկարը ներկայացնում եմ, կպատմի իր աշխատանքի մասին: Նրա պատմությունները ցնցող են:
Ուղեկցորդուհին խնդրեց իր անունը չտալ: Արդեն 5 տարվա փորձառությամբ ուղեկցորդուհի է: Երբ մեծացավ և պետք էր մասնագիտություն ընտրել, նա երկար չմտածեց. մանկուց սիրել է գնացքներ: Բայց աշխատանքի առաջին իսկ օրերից մտածում էր փոխել մասնագիտությունը.
«Առաջին հայացքից աշխատանքը թվում է ռոմանտիզմով պարուրված, իսկ իրականում ինչ ասես, թե չեմ տեսել այս ընթացքում… նյարդերս սկզբում չէին դիմանում, բայց սովորեցի: Ամենադժվարը ոչ ադեկվատ մարդկանց հետ շփումն է: Նրանք իրենցն առաջ տանելու համար ինչի ասես, որ չեն դիմի: Կան իհարկե, հասկացող մարդիկ, բայց հակառակ տեսակը, ցավոք, գերակշռում է:
Օրինակները շատ են:
Իսկ ամենածանր դեպքը, դա ուղևորի մահն է: Աշխատանքիս առաջին տարին էր և գնացքում մի պապիկ մահացավ… ողջ գիշեր լաց էի լինում:
Ռոմանտիկ դեպքեր էլ են լինում: Իմ ծանոթներից մեկը, օրինակ, գնացքում է գտել իր կյանքի ընկերոջը: Սկզբից թեյ, հետո ծաղիկներ, իսկ հետո՝ հեռախոսի համար… իսկ դրանից հետո լռություն… և կես տարի անց նրանք նորից հանդիպում են և պարզում, որ տղան կորցրել է հեռախոսահամարը, և ստիպված անընդհատ գնացքներով է ճամփորդում, որ գտնի ընկերուհուս… Նրանք արդեն 3 տարի է անբաժան են:
Արտասովոր բաներ էլ են լինում: Դե, երբ զույգն առանձանում է խցիկում, դա արդեն գիտենք՝ սեքսով են զբաղվում: Կան այնպիսիք, որ երևակայությանը տեղ են տալիս և իրենց գործը անում են զուգարանում… Նման դեպքերում աղմուկն արդեն անխուսափելի է:
Ինչ ասես լինում է, և ամեն դեպքում՝ ձանձրալի չէ»: