«Բանկետային» մսով ռուլետ՝ իտալական բաղադրատոմսով
Բաղադրիչներ
- Տավարի փափկամիս – 1 կգ
- Սոխ – 1 հատ
- Չոր սպիտակ գինի – 100 մլ
- Տոմատի հյութ – 400 մլ
- Սխտոր – 2 ատամիկ
- Ձու – 2 հատ
- Պինդ պանիր – 200 գ
- Պաքսիմատ – 3 ճ/գ
- Չոր խնկածաղիկ – 1/2 թ/գ
- Չոր ռեհան – 1/2 թ/գ
- Չոր մաղադանոս – 1/2 թ/գ
- Աղացած պղպեղ – 1/2 թ/գ
- Աղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Սոխը շերտատել կիսաօղակների, իսկ սխտորը քերել մանր քերիչով:
- Թասի մեջ խառնել սխտորը, պաքսիմատը, ռեհանը, խնկածաղիկը, մաղադանոսը և աղը: Ավելացնել հում ձուն, քերած պանիրը և նորից լավ խառնել:
- Միսը դնել լայն տախտակի վրա, սուր դանակով կտրվածք անել և բացել՝ դարձնելով 1 սմ հաստության շերտ: Միսը աղ և պղպեղ անել:
- Մսի ամբողջ մակերեսով հավասարաչափ տեղաբաշխել միջուկը: Մի եզրը մոտ 2 սմ ազատ թողնել:
- Զգուշությամբ միսը փաթաթել ռուլետի տեսքով՝ աշխատելով, որ միջուկը մնա ներսում:
- Ռուլետը լավ պինդ կապկպել խոհարարական թելով:
- Տապակի մեջ տեղավորել սոխը և վրան դնել ռուլետը: Վրան լցնել տոմատի հյութ և գինի: Տապակել փաթաթել փայլաթիթեղով և դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփել այն մոտ 2 ժամ:
- Որպեսզի ռուլետի կեղևը լավ գույն ստանա, պատրաստման վերջում հանել փայլաթիթեղը և եփել ևս 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը