Lifer.com.ua կայքը գրում է, որ հաստ աղին մարդու օրգանիզմում կարևորագույն դերակատարում ունեցող օրգաններից մեկն է։ Այն կարգավորում է ջրային հավասարակշռությունը, հսկում իմունային համակարգը. դրա գործունեությունից մեծապես կախված է նյութափոխանակության գործընթացն ընդհանուր առմամբ։ Որպեսզի օրգանիզմը կարողանա նորմալ գործել, անհրաժեշտ է աղիներն առողջ պահել։ Եթե այն նորմալ չի աշխատում, նշանակում է՝ օրգանիզմն ավելի դանդաղ է ազատվում թունավոր արգասիքներից։ Արդյունքում՝ օրգանիզմը ներծծում է դրանք։ Փորկապությունն առաջին նշանն է, որ ձեր օրգանիզմում շատ արգասիքներ են կուտակվել։
Հաստ աղու թունավորման նշաններն են.
- Իմունային համակարգ՝ խնդիրներ միզապարկի հետ, ցան մարմնի վրա։ Եթե հաճախ եք հիվանդանում մրսածության հիվանդություններով, ապա դա կարող է խոսել այն մասին, որ իմունային համակարգը նորմալ չի աշխատում։
- Տրամադրության անկում՝ հիշողության և կենտրոնանալու հետ խնդիրներ, տրամադրության փոփոխություններ, տագնապ, հոգնածություն, դեպրեսիա։
- Օրգանիզմի ընդհանուր վիճակ՝ որովայնի ցավեր, վատ նյութափոխանակություն, հոտ բերանից, փորլուծություն, որովայնի փքվածություն, փորկապություն։
Ըստ կայքի՝ օրգանիմը մաքրելու այս միջոցը 1940-ական թթ. մշակվել է Ստենլի Բերրոուզի կողմից։ Այն ժամանակին գրավել է այլընտրանքային բժշկության կողմնակիցների ուշադրությունը։ Օրգանիզմի ամբողջական մաքրման պրոցեսը տևում է 10-16 օր։ Անհրաժեշտ է.
- 300 մլ ջուր
- 1/10 ճաշի գդալ կայենյան պղպեղի փոշի
- 2 ճաշի գդալ թխկու օշարակ
- կես կիտրոնի հյութ։
Ինչ անել։ Ամեն ինչ պարզ է. խառնեք բոլոր բաղադրիչները և խառնուրդն օգտագործեք մոտակա 10 օրերի ընթացքում։ Այն պետք է խմել օրվա ընթացքում 5-8 անգամ։ Օրգանիզմը մաքրելու համար կարող եք նաև եթերային յուղեր օգտագործել։ Նանախուծի յուղի 10 կաթիլը խառնեք մեկ կիտրոնի հյութի հետ։ Ավելացրեք 2.5 լիտր ջուր։ Խմեք 2 շաբաթվա ընթացքում։ Այս երկու բաղադրատոմսն օգտագործելու դեպքում արագ կնկատեք տարբերությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը