Լցոնած բուլղարական պղպեղ. Հրաշալի տեսք և անկրկնելի համ
Advertisement 1000 x 90

Լցոնած բուլղարական պղպեղ. Հրաշալի տեսք և անկրկնելի համ

Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև սովորական մսալի պղպեղներով:

1. Բուլղարական պղպեղ — 4-5 հատ

2.Հավի ֆիլե
3.Լոլիկ— 2-3 հատ
4.Կանաչ սոխ
5.Սամիթ
6.Յոգուրտ առանց հավելումների — 2 ճ/գ
7.Չոր պանիր — 100-150գր.
8.Համեմունքներ
9.Աղ
10.Պղպեղ

Պատրաստումը

Պղպեղը մաքրել ներսից:

Լցոնի համար կտրտել հավի ֆիլեն փոքր կտորներով, օրինակ 1×1 սմ:

Լոլիկները լցնել տաք ջրի մեջ, որպեսզի հեշտությամբ  մաքրվի կեղևը:

Կտրտել մաքրված լոլիկները խորանարդաձև, օրինակ 0,5×0,5 սմ չափով:

Կտրտել կանաչ սոխն ու մաղադանոսը:

Խառնել հավի ֆիլեն, կտրտած լոլիկը, կանաչին, աղ և պղպեղ անել, ավելացնել համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և ամբողջը լավ խառնել:

Դասավորում ենք պղպեղները, լցոնում և դնում ջեռոցը:

Եփում ենք 30 րոպե, 180-200 աստիճան ջերմաստիճանում:

30 րոպե հետո հանում ենք, վրան լցնում քերած պանիր և նորից դնում ենք այն ջեռոցի մեջ և սպասում  10 րոպե, որպանիրը հալվի և մի փոքր չորանա:

Բարի ախորժակ

hay-info.ru