Daily Mail-ը ներկայացրել է վերջերս կատարված գիտական հետազոտությունների ցանկը, որոնք կանանց կարծիքով ազդում են տղամարդու սեքսուալ գրավչության վրա կամ օրգազմ ապրելու հավանականության վրա:
Ինչպես նշվում է աշխատանքներից մեկում, կնոջ հագին կիսագուլպաները մեծացնում են սեքսի ընթացքում օրգազմի հասնելու հավանականությունը:
Հոլանդացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ առանց կիսագուլպաների կանայք դեպքերի միայն 50 տոկոսի ժամանակ են հասնում օրգազմի, իսկ կիսագուլպաներով՝ 80 տոկոսի դեպքում:
Ինչպես նշվում է մեկ այլ գիտական աշխատանքում, կանայք զգում են, որ երկար քթով տղամարդկանց օրգանիզմում շատ տեստոստերոն է պարունակվում: Կանանց համար գրավիչ է նաև մաշկի ոսկեգույն երանգը, որը կարող է առաջանալ, եթե սննդակարգում շատ գազար ավելացվի:
Նոթինգհեմ Թրենթ համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք սեքսուալ են համարում գրությամբ շապիկներ հագած տղամարդկանմց կամ ուղղակի մեծ «Т» տառով. այս դեպքում տղամարդու ուսերն ավելի լայն են երևում, իսկ գոտկատեղը՝ նեղ:
Եվս մեկ օրինաչափություն. կանանց գրավում են իրենց եղբայրներին նման տղամարդիկ:
Անցյալ տարի Վիեննայի համալսարանի ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ մեծ է հավանականությունը, որ կանայք իրենց նախընտրելի երաժշտության հնչելու դեպքում կարող են երիտասարդ տղամարդու հանդեպ համակրանք զգալ: Տղամարդիկ ավելի քիչ են հակված դրան:
Տղամարդուն համակրելու հավանականությունը կարող են մեծացնել նաև հոտերը, որոնք կինը զգում է: Փորձի ժամանակ անսպասելի գրգռող է համարվել վարունգի հոտը:
Բրիտանիայի մասնագետները պնդում են, որ կանայք ավելի սեքսուալ են համարում էգոիստ տղամարդկանց: Մյուս կողմից նրանց գործընկերները ուշադրություն են դարձրել, որ կանայք բավական գրավիչ են համարում այն տղամարդկանց, ովքեր կարող են իրենց մեղավոր ճանաչել: