Արհեստական ինտելեկտի շնորհիվ Ford-ին հաջողվել է ստեղծել պարեկային ծառայության համար նախատեսված առանց վարորդի մեքենաներ, որոնք կարողանում են կազմել ամենաօպտիմալ երթուղին, շփոթեցնելով կարգազանցներին: Այս մասին գրում է Digital Trends-ը:
Ford-ը հայտարարել է Autonomic և TransLoc ընկերությունների ձեռքբերման մասին, նոր բիզնես մոդելի համար: Աշխատանքը ենթադրում է առավել մեծ ուշադրության արժանացնել ինքնակառավարվող փոխադրամիջոցների զարգացման ուղղությանը, որոնց շնորհիվ ինքնակառավարվող սարքերը կստեղծեն մոբիլ տրանսպորտային ցանց, բնականաբար, տարածման միտումով:
TransLoc-ի ծրագրային փաթեթը կդառնա տրանսպորտային նոր տրամաբանության հիմնաքարը, քանի որ հնարավորություն է տալու օպտիմալացնել երթուղիները, առաջարկելով տրանսպորտի նոր տրամաբանություն, հաղորդում է Business Insider-ը:
Ընկերությունը պատրաստվում է ստեղծել նոր «ամպային» (cloud) Transportation Mobility սերվիս, որի օգնությամբ տրանսպորտը և քաղաքային ենթակառուցվածքների օբյեկտները կարող են հեշտ և հարմար համագործակցել:
hightech.fm
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը