Տնական Նուտելլա պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսովայն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում և ավելի էժան:
Բաղադրիչներ
- Կաթ — 1 բաժակ
- Ալյուր— 1,5 ճ/գ
- Շաքարավազ — 1 բաժակ
- Կակաո — 2 ճ/գ
- Սերուցքային կարագ — 1 ճ/գ
- Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ
Պատրաստում ենք քայլ առ քայլ
- Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ,
- Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն
- Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով,
- Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե,
- Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում,
Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը:
Բարի ախորժակ