
Car and Driver-ը հայտնում է, որ իտալական լյուքս ավտոմեքենաներ արտադրող Maserati ընկերությունը մինչև 2019 թ. կստեղծի էլեկտրամոբիլ:
Ընկերության գլխավոր ճարտարագետ Ռոբերտո Ֆեդելիի խոսքերով՝ արտադրողը պետք է շուկա հանի արտասովոր էլեկտրամոբիլներ, քանի որ խոշոր ընկերություններից նա վերջինն է, որն անցնում է էլեկտրամոբիլների արտադրության: Նա նշել է, որ Tesla-ի հետ մրցակցությունը չի համարում լավագույն տարբերակ: