
Chrysler ընկերությունը մտադիր է դադարեցնել 2017 թ. համար նախատեսված Dodge Viper-ի պատվերների ընդունումը, պատճառաբանելով, որ անհրաժեշտություն է առաջացել շտկումներ մտցնել նախատեսված արտադրական ծավալներում:
Dodge խմբի ղեկավար Թիմոթի Կունիսկիկի խոսքերով՝ 2017-ի մոդելային շարքը կդառնա վերջինը, և քանի որ դեռ պարզ չէ, թե որ խմբաքանակը շուկա դուրս կբերվի, պատվերների ընդունումը դադարեցվել է:
Dodge-ի սեփականատեր Chrysler կոնցեռնը հայտարարել է, որ պատվերների ընդունումը դադարեցվել է, քանի որ նախապես ստացվել է 135 հատուկ մեքենաների անսպասելի խմբաքանակի պատվեր, որոնք բացառապես հատուկ մոդիֆիկացիաներով են: