Հավով և սնկով աղցան
Բաղադրիչներ
1. Ապխտած հավի կրծքամիս – 200 գ
2. Թարմ վարունգ – 150 գ
3. Մարինացված սունկ – 150 գ
4. Սոխ – 1 հատ
5. Եփած ձու – 4 հատ
6. Մայոնեզ կամ թթվասեր՝ ըստ ճաշակի
7. Աղ և պղպեղ
8. Կանաչ սոխ կամ այլ կանաչի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Սունկը կտրատել բարակ շերտերի, սոխը մանր կտրատել, մի փոքր տապակել, հետո սառեցնել:
2. Ապխտած հավի կրծքամիսը և վարունգը կտրատել բարակ ձողերի, ձուն քերել միջին քերիչով, կանաչին մանրացնել:
3. Շերտերով շարել ներքից վերև. առաջին շերտ՝ հավ, երկրորդ շերտ՝ վարունգ, երրորդ շերտ՝ սունկ՝ սոխով, չորրորդ շերտ՝ կանաչի, հինգերորդ շերտ՝ ձու:
4. Վրան տարածել մայոնեզ կամ թթվասեր:
5. Զարդարել ըստ ճաշակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը