Զարմանահրաշ թեյի բաղադրատոմսը, որը գործում է՝ ինչպես քնաբեր, շատ պարզ է: Բոլոր բաղադրիչները, ինչպես գրում է interesnoznat.com-ը, ամենայն հավանականությամբ, արդեն կան Ձեր տանը:
Ձեզ անհրաժեշտ է.
- Բանան
- Դարչին
- Ջուր
Պատրաստման եղանակը
- Կտրել բանանի ծայրերը և 10 րոպեով իջեցնել եռացող ջրով կաթսայի մեջ: Հետո ջուրը լցնել բաժակի մեջ և ավելացնել դարչին՝ ըստ ճաշակի:
Թեյը պետք է խմել քնելուց 1 ժամ առաջ: Բանանում մեծ քանակությամբ պարունակվող վիտամին C-ն, կալիումը և մագնիումը կօգնեն Ձեզ թուլանալ, իսկ դարչինը կբարելավի արյան շրջանառությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը