Գերմանիայում ամեն տարի վտանգավոր ձեռնաշարժությունից տասնյակ մարդիկ են մահանում:
Fokus-ի տվյալներով՝ ամեն տարի մեկ միլիոն մարդուց նման դեպք պատահում է առնվազն երկուսի հետ: Նրանց թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ հարազատները կարող են ամոթից չպատմել մահվան նման մանրամասների մասին:
Այսպես կոչված աուտոէրոտիկ մահվան ամետարածված պատճառներից մեկը ձեռնաշարժության ժամանակ արհեստականորեն առաջացրած թթվածնի պակասն է: Մարդիկ հիմնականում մահանում են անզգուշությունից, չպատկերացնելով, թե օդի պակասից ինչ հետևանքներ կարող են լինել:
Նշենք, որ 2009-ին ամերկացի դերասան Դեվիդ Կերադայնը, որը նկարահանվել է «Սպանել Բիլին» ֆիլմում, Թաիլանդում «առանձնահատուկ ինքնաբավարարման» փորձի ժամանակ մահացել է: