
Ամենահայտնի և պոպուլյար տաք խմիչքը հեշտությամբ կարելի է պատրաստել առանց ալկոհոլի: Հիացրեք Ձեր ընտանիքին:
- Խաղողի հյութ – 3 բաժակ
- Ջուր – 1/2 բաժակ
- Նարնջի կեղև – 2 ճ/գ
- Կիտրոնի կեղև – 2 ճ/գ
- Խնձոր – 1/2 հատ
- Մեխակ – 1/2 թ/գ
- Դարչին – 1 փայտիկ
- Հիլ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ լցնել խաղողի հյութը, ավելացնել ջուրը և մյուս բաղադրիչները: Խառնել:
- Կաթսան դնել ցածր կրակի վրա և չհասցնել եռման:
- Կափարիչը փակ թողնել 5 րոպե, որպեսզի գլինտվեյնը սառչի, և լցնել բաժակների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը