Ստեփան Լիանոզով. բոլշևիկների սիրելի թշնամին կամ հայի ստորագրությամբ Շվեդիայի թղթադրամները
Advertisement 1000 x 90

Ստեփան Լիանոզով. բոլշևիկների սիրելի թշնամին կամ հայի ստորագրությամբ Շվեդիայի թղթադրամները

Հայ վաճառականներ Լիանոզովները պատմության մեջ մտան որպես խոշորագույն նավթարդյունաբերողներ, նավթային ընկերությունների սեփականատերեր: Ալեքսանդր Մանթաշևի հետ մեկտեղ Լիանոզովների ընտանիքը, որը XIX դարի վերջի և ХХ դարի սկզբի Ռուսաստանի ամենահարուստների առաջին տասնյակում էր, հայտնի է իր բարեգործությամբ։ Նրանք շատ են օգնել նաև հայրենակիցներին:

Բիզնեսը լուրջ հիմքերի վրա դրեցին Լիանոզով եղբայրները` Գևորգ (Գեորգի) և Ստեփան Լիանոսյանները: Նրանք այն հայերի սերունդներն էին, որոնց նախնիներին XVII դարում պարսից շահ Աբբասն արտաքսել էր Սպահան: Գեորգի Լիանոզովը ծնվել է 1835 թվականին կախեթական գյուղում՞։ Արդեն 13 տարեկանում նա Մոսկվայի կոմերցիոն դատարանում երդվյալ հավատարմատար էր աշխատում:

Ստեփանը վաղաժամ մահացավ, և եղբորն անցան ձկնարտադրության գործարանները: Բացի այդ նա պարսից շահից Կասպից ծովը թափվող գետաբերաններում ձուկ որսալու մենաշնորհային թույլտվություն էր ստացել: Գեորգի Մարտինովիչը բավական խելամիտ վարվեց ունեցվածքի հետ` այն կրկնապատկելով մի քանի  անգամ. նա նաև Մոսկվայի մերձակայքում ավան գնեց, որն այսօրվա Ռուբլյովկայի նախատիպն էր:

Ավանն անվանվեց Լիանոզովո. այդ թաղամասը նույնիսկ Խորհրդային իշխանության օրոք պահպանեց իր անունը, ինչը զարմանալի է: Չէ որ Գեորգի Մարտինովիչի որդին, որին մահացած եղբոր պատվին Ստեփան էին կոչել, և որը շարունակում էր հոր գործը, մեղմ ասած, չէր հարգում բոլշևիկյան իշխանություններին և անգամ նրանց դեմ էր գործում:

Հետագայում նրան «Ռուս Ռոքֆելեր» կանվանեն, 1917 թվականի դրությամբ նրա կարողությունը կկազմի 15 մլն ռուբլի (այն ժամանակվա համար անհավանական թիվ է), սակայն ամեն ինչի մասին` հերթով: Ստեփան Գեորգիևիչը ծնվել է 1872 թվականին Մոսկվայում, ավարտել գիմնազիան և ընդունվել Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Սակայն բնական գիտությունները նրան չգրավեցին, իրավագիտությունն ավելի հետաքրքիր թվաց, և 1898 թվականին նա, հոր օրինակով, ավարտեց համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բացի այդ առևտրական և արդյունաբերական գործում իրավաբանական գիտելիքները, հավանաբար, ավելի են պետք։ Մինչ մեծ բիզնեսի մեջ մտնելը, Ստեփան Լիանոզովը երկու տարի Մոսկվայի դատական պալատում երդվյալ հավատարմատարի օգնական աշխատեց:

1908 թվականին Պետերբուրգում 2 մլն ռուբլի կապիտալով ստեղծվեց «Գ.Մ. Լիանոզով և Որդիներ» բաժնետիրական ընկերությունը, ընկերության տնօրեն դարձավ Ստեփան Լիանոզովը: Իսկ 1912 թվականին Լոնդոնում նա հիմնեց «Օյլ» Ռուսական գլխավոր նավթային ընկերությունը, որի կազմում հայերին պատկանող երեք և մեկ ռուսական նավթարդյունաբերական ընկերություններ մտան. հարուստ ընկերություններ էին: Կորպորացիայով հետաքրքրվեցին ռուսական և բրիտանական խոշոր բանկիրները, այնպես որ ֆինանսական դժվարություններ այն չուներ և անմիջապես ստիպեց «Նոբել Եղաբայրներին» և «Շելլին» զիջել դիրքերը:

armeniasputnik.am