10 կանոն՝ նիհարել ցանկացողների համար
Advertisement 1000 x 90

10 կանոն՝ նիհարել ցանկացողների համար

Takprosto.cc կայքը կազմել է 10 կանոն նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:

  1. Հետևեք չափերին: Դադարեք կենտրոնանալ միայն քաշի վրա: Կազմվածքին ավելի հեշտ է հետևել՝ ուշադրություն դարձնելով չափերի վրա: Մարմնի տարբեր մասեր չափեք սանտիմետրով, ֆիքսեք թվերը:
  2. Եթե քաշը կայուն է, դա արդեն լավ է: Նիհարելն աստիճանական գործընթաց է: Եթե ձեր քաշը որոշակի ժամանակահատված կայունանում է, դա արդեն լավ է:
  3. Օրվա ընթացքում 70 գրամ ճարպ կորցնելը լավ արդյունք է:
  4. Հետևեք քնին: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, պարտադիր հետևեք քնին:
  5. Ձկան յուղ օգտագործեք:
  6. Սպիտակուցներով հարուստ մթերք օգտագործեք: 40 տոկոս սպիտակուցներ, 15 տոկոս ճարպեր, 45 տոկոս ածխաջրեր. օրվա ընթացքում այսպիսի սննդակարգը հնարավորություն կտա օրգանիզմին ազատվել ավելորդ կիլոգրամներից:
  7. Շարժվեք: Անհնար է նիհարել՝ առանց ակտիվ կենսակերպի: Պարտադիր չէ սպորտով զբաղվել: Օգտակար է նաև քայլելը:
  8. Շատ ջուր խմեք: Ջուրը կօգնի ոչ միայն մարմնից հանել տոքսինները և ավելի արագ նիհարել, այլև կլուծի նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրներ:
  9. Ուտելիքը կյանքում ամենամեծ հաճույքը չէ:
  10. Փոխեք ձեր նկատմամբ վերաբերմունքը:

Թարգմանությունը՝ 168.am-ի