Մազերի 5 նորաձև երանգ այս գարնան համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մազերի 5 նորաձև երանգ այս գարնան համար

Թեպետ այժմ ձմեռ է, բայց դրսում վաղուց արդեն գարնանային եղանակ է, ուստի կերպարին նոր թարմություն հաղորդելու ճիշտ ժամանակն է։ Եթե նախընտրում եք կերպարանափոխությունը սկսել վարսերի երանգից, ապա Wnews.am-ն առաջարկում է միասին կողմնորոշվել՝ որն ընտրել։

Մենք ներկայացնում ենք գարնանը նորաձև մազերի 5 երանգները, ոգեշնչվե’ք հոլիվուդյան աստղերի օրինակով։

Շոկոլադե բրաունի

Մուգ-շոկոլադային երանգ՝ մարգարտյա նրբերանգներով. այն սեզոնի գլխավոր հիթն է։ Շագանակագույնի հագեցած երանգները գեղեցիկ են դիտվում ինչպես երկար, այնպես էլ միջին երկարության մազերին։ Շագանակագույն մազերով սանրվածքի ամենահաջող օրինակներներն ունեն Բելլա Հադիդը՝ երկարեցված բոբով, Պրիանկա Չոպրան՝ խիտ շոկոլադագույն մազերով, Սելենա Գոմեսը, Մեգան Մարքլը, Ժասմին Տուքսը և այլոք։

Արևից «համբուրված» վարսեր

Արևից խամրած, բնական մազերն արդեն որերորդ սեզոն է չեն կորցնում իրենց ակտուալությունը։ Տպավորություն է՝ ասես նոր եք վերադարձել ծովային հանգստից։ Շատուշի երկրպագուներից են Ռոզի Հանինգթոն Ուայթլին, Սյուկի Ուոթերհաուսը, Ջեյ Լոն, Ջեսիկա Բիլը.

Պլատինե բլոնդ

Քիմ Քարդաշյանի սառցյա բլոնդն առանց չափազանցության կարելի է էտալոն համարել՝ հատկապես  ձիթապտղի երանգով մաշկի հետ։ Հաջող օրինակներից են Սիրշա Ռոնանի, Միշել Ուիլյամսի, Կարա Դելվինի մազերը.

Ալյանատուրալ

Բնականությունը նորաձև է ոչ միայն դիմահարդարման մեջ, այլ նաև մազերի երանգներում։ Ոճաբանները պնդում են. ձեր բնական երանգներին ոչ թե կարելի է, այլ պետք է վերադառնալ։Բացի այդ, ինչպես Ջիջի Հադիդն է սիրում, դրանց կարելի է բնական արևային լուսավորություն ավելացնել։ Փորձարկումների սիրահար Զոի Կրավիցը ևս վերադարձել է իր բնական գույնին, իսկ Քենդալ Ջեները, Կայա Գերբերը երբեք չեն էլ փոխել իրենց բնատուր երանգը։

Հին Հոլիվուդ

Տաք ցորենային նրբերանգները դասական բլոնդում հաճելիորեն ասոցացվում են Հոլիվուդի գեղեցկության խորհրդանիշերի հետ։  Բլեյք Լայվլիին, Ջենիֆեր Լոուրենսն ընտրել են հենց այդ երանգը։ Կարմիր գորգերի ֆավորիտ Մարգո Ռոբբին նախընտրել է բնական արմատներով, բացեցված ծայրերով բլոնդը։

wnews.am