Բաղադրիչներ
Խմորի համար
- Ձու- 2 հատ
- Շաքարավազ- 3 ճ/գ
- Մեղր- 3 ճ/գ
- Սոդա- 1 աղանդերային գդալ
- Ալյուր- 1.5-2 բաժակ
Կրեմի համար
- Թթվասեր (24 տոկոսանոց)- 600 գ
- Շաքարավազ- 0.5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Նախ պատրաստել խմորը: Խառնել ձուն, շաքարավազը, մեղրը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Մաղած ալյուրի մեջ ավելացնել սոդան:
- Հավասարաչափ խառնել, և խմորը պատրաստ է:
- Խմորը լցնել պերգամենտով պատած կաղապարի մեջ և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
- Մինչև խմորի թխվելն անցնել կրեմի պատրաստմանը: Հարել թթվասերը և շաքարի փոշին:
- Մեղրով խմորը մի փոքր սառեցնել, և քանի դեռ տաք է՝ կտրել 3 մասի:
- Շերտերը և կողքերը պատել կրեմով:
- Վրան փշուր շաղ տալ: Թողնել մոտ 2-3 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը