Gucci-ի՝ Միլանում ներկայացված ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել՝ որպես աքսեսուար տանելով իրենց գլուխները: Այս մասին հայտնել է Reutres-ը:
Բացի գլուխներից, կլատչների փոխարեն ցուցադրվել են վիշապների ձագեր և օձեր: Gucci-ի կրեատիվ տնօրեն, մոդելագործ Ալեսանդրո Միկելեն բարձրահարթակի տարածքը ներկայացրել է վրահատարանի տեսքով՝ կենտրոնում վիրահատության սեղանով: «Մեր աշխատանքը վիրահատական աշխատանք է. կտրում, հավաքում և փորձարկում վիրահատական սեղանին»,- հայտարարել է նա: