Վանդերբիլթի համալսարանի գիտնականները հետազոտություն են անց կացրել ու պարզել են, թե ինչպիսի աղջիկներ են ավելի հաճախ սեքսին համաձայնում: Արդյունքները տեղադրվել են Sexuality & Culture ամսագրում, հաղորդում է Դնի.ռու պորտալը:
Հետազոտությանը մասնակցել են յոթ հազարից ավելի հարցվածներ: Արդյունքներով պարզվել է, որ համեստ ու համարձակ աղջիկներն ավելի հաճախ համաձայնում են սեքսին:
Փորձագետները ճշտում են, որ անկաշկանդ աղջիկները գիտեն ինչ են ուզում, այդ պատճառով չեն հրաժարվում սեքսից, իսկ համեստները քաղաքավարությունից դրդված և զուգընկերոջը մերժելու վախից նրա հետ սեռական շփման մեջ են մտնում:
Արդյունքները նաև հաստատում են, որ կանայք կարող են սեքսով զբաղվել այն տղամարդու հետ, ով իրենց հասնելու համար պայքարել է, եթե նույնիսկ նրան ոչ համակրելի են համարում: