Բոլոր տնային տնտեսուհիները գիտեն, թե որքան բարդ է խոհանոցային սպասքը յուղից մաքրելը, հատկապես եթե սպասքը կրակից վնասվել է:
Այսօր մենք ձեզ կպատմենք բազմաբնույթ մաքրող մածուկի մասին, որը շատ արագ կարող եք ինքներդ պատրաստել: Այն հինալաի մաքրող միջոց է և ցանկալի արդյունք է տալիս:
Մածուկի պատրաստման համար ձեզ հարկավոր է.
- ¼ բաժակ սննդային սոդա
- ¼ բաժակ ջրածնի պերօքսիդ
Այս երկու բաղադրիչները միասին խառնեք, իսկ ստացված խառնուրդի մի մասը քսեք կեղտոտ սպասքի մակերեսին և թողեք, որ 5 րոպե մնա այդպես: Հետո փափուկ սպունգով մաքրեք այն: Դուք հաճելիորեն կզարմանաք, երբ տեսնեք մաքրող մածուկի ակնթարթային ազդեցությունը…
Այս մածուկը կարող եք օգտագործել ինչպես էմալապատ կաթսաների, այնպես էլ տարբեր խոհանոցային պարագաների մաքրման համար:
Միայն պետք է հիշել, որ այս մածուկը պետք չէ նախապես պատրաստել, քանի որ ջրածնի պերօքսիդը ցնդում է և կորցնում է իր հատկությունները: