Բաղադրիչներ
- Ալյուր – 200 գ
- Կարագ – 100 գ
- Շագանակագույն շաքարավազ – 100 գ
- Ձու – 1 հատ
- Կիտրոնի ֆրեշ – 1 ճ/գ
- Աղ – 1 պտղունց
- Սոդա – 1 պտղունց
- Եփած խտացրած կաթ՝ միջուկի համար
Պատրաստման եղանակը
- Հալեցնել կարագը, մի փոքր սառեցնել:
- Ալյուրը մաղել 1 պտղունց աղի հետ:
- Շաքարավազը հարել ձվի հետ:
- Խառնել կարագը, շաքարավազով հարած ձուն, ավելացնել կիտրոնի ֆրեշով հանգցրած սոդան:
- Հունցել փափուկ խմոր և թողնել 20-30 րոպե:
- Ընկույզի մետաղական կաղապարի փոսիկների մեջ խմոր տեղավորել, լավ սեղմել կափարիչը և թխել «կեղևները»:
- Պատրաստի կեղևները մի փոքր սառեցնել, մեջը լցնել եփած խտացրած կաթ և միացնել իրար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը