Իտալական հեղինակավոր Dolce&Gabbana բրենդը Միլանում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակում ցուցադրել է իր նոր հավաքածուն՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու կազմակերպելով անմոռանալի շոու:
The Daily Mail-ը նշում է, որ դիզայներները հավաքածուի պայուսակները ցուցադրել են ոչ թե մոդելների, այլ անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների միջոցով:
Պայուսակների ցուցադրությունից հետո, մոդելները ներկայացրել են Dolce&Gabbana-ի նոր հագուստները: