Այն ամենը, ինչ բացարձակ չեն նկատում նորապսակները, փայլուն երևում է հարսանեկան լուսանկարներում: Դրա համար միայն անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել նորապսակների ժեստերն ու հասկանալ, թե ինչ ազդանշաններ են տալիս նրանց առաջին հայացքից երջանիկ թվացող հարսանեկան լուսանկարները:
Նորապսակներից մեկի բացարձակ անտարբերությունը
Հարսանեկան ֆոտոշարքը չափազանց կարևոր է և բոլոր զույգերն ուզում են անպայման լավ լուսանկարներ ունենալ: Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր չեն սիրում լուսանկարվել, կամ ֆոտոշարքի ընթացքը նրանց ձանձրացնում է. բայց հանուն սիրելիի պատրաստ են գնալ այդպիսի զոհողության: Սակայն լինում է նաև հակառակը: «Մի անգամ ինձ զանգահարեց փեսացուն և ասաց, որ հարսանիքի օրը լինեմ նշված վայրում: Նա չքննարկեց ոչինչ , մենք չհանդիպեցինք զույգի հետ նախապես, ես առաջին անգամ նրանց տեսա հենց հարսանիքի օրը: Փեսացուն նկարվել առանձնապես չէր ուզում: «Հերիք չի՞»,- ամեն անգամ ասում էր նա, իսկ հետո ընդհանրապես բարկացավ, երբ հարսնացուն խնդրեց մեկ այլ դիրքով իրենց նկարել: Այդ զույգն ամուսնալուծվեց 3 ամիս անց, որովհետև երկարատև հարաբերությունների գլխավոր գրավականը դիմացինին երջանիկ դարձնելու ցանկության մեջ է: Ինչը ենթադրում է նաև երբեն զիջումների գնալ, իսկ այդ դեպքում փեսացուն պատրաստ չէր կատարել իր ապագա կնոջ ` լուսանկարվելու անգամ աննշան ցանկությունը»,-պատմում է հայտն հարսանեկան լուսանկարիչ Գրեթհեն Ուեյքմենը:
Եթե հրավիրվածների 20 %-ը չի գալիս հարսանիքի
Իհարկե, ոչ բոլոր հրավիրված հյուրերն են կարողանում մասնակցել հարսանիքին, բայց եթե բացակա հյուրերի թիվը 20 % է և ավելի, ապա դա լուրջ նշան է անհանգստանալ զույգի հարաբերությունների համար: Սա նշանակում է, որ նրանց հարազատները այդքան էլ համաձայն չեն նրանց ընտրության հետ կամ տեղի է ունեցել լուրջ կոնֆլիկտ հարազատների միջև: « Մի անգամ ես հրավիրված էի նկարելու հարսանիք, որը նախատեսում էր բանկետ 200 հյուրերով, որոնցից եկել էին միայն 60-ը: Նորապսակներն ինձ առաջարկեցին անգամ հրավիրել կնոջս և երեխաներիս, քանի որ բոլոր տեղերի համար արդեն վճարել էին: Ես չիմացա , թե ինչու նրանց հյուրերը չէին եկել, բայց որ երկուսի տրամադրությունն էլ լավ չէր, դա փաստ է, իսկ հետո ես իմացա, որ նրանք որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են»:
Զգացմունքների իմիտացիա տեսախցիկի առջև
« Ցավոք սրտի, սա ամենաշատ հանդիպող երևույթն է»,- ասում է լուսանկարիչ Գրեթհեն Ուեյքմենը: Հաճախ ֆոտոշարքից առաջ զույգերը նայում են տասնյակ լուսանկարներ Instagram-ում , ապա փորձում են ստանալ իրենց դուր եկած լուսանկարները` կրկնօրինակելով այլ զույգի ժեստերն ու միմիկան` կորցնելով ամենակարևորը`իրենց զույգի անկեղծությունը: Այսպիսի զույգերին հաճախ չի հերիքում փոխադարձ ձգողականությունը, քիմիան և նրանք դա կոնպենսացնում են` տեսախցիկի առաջ զգացմունքների իմիտացիա անելով: Նրանք հաճախ ավելի հետաքրքրված են սոց.ցանցերի համար, իրենց պատկերացմամբ, իդեալական լուսանկար ստանալու խնդրով, քան` իրենց հարաբերություներում անկեղծ զգացմունք ունենալու: «Շատ տխուր է տեսնել նման զույգերի, ովքեր օգտագործում են միմյանց`հանրությանը ինչ որ բան ցույց տալու, «երջանիկ» զույգ ու «սիրված» մարդ ներկայանալու համար: Սովորաբար, այս զույգերը ևս երկար չեն մնում միասին: Կամ նրանց կյանքը շարունակվում է ` հանրության առաջ դեր խաղալով , ինչն, ի վերջո, ձանձրացնում է երկուսին էլ և նրանք սկսում են փնտրել իսկական զգացմունքներ»,-ասում է լուսանկարիչը:
Ամբողջը՝ wnews.am