Հայտնի մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանը հանդես է եկել նոր` մերկ ֆոտոշարքով: ArmLur.am-ը զրուցել է մոդելի հետ` հասկանալու համար` չի՞ վախենում արդյոք հերթական քննադատությունների ալիքից:
Հիշեցնենք` ռուսական ամսագրերից մեկի համար արված մերկ լուսանկարները բուռն քննադատությունների և մեկնաբանությունների տեղիք էին տվել:
– Անիտա, ինչի՞ն է նվիրված նոր ֆոտոշարքը. այն, կարծես, բավականին անկեղծ է… Հիշեցնենք` ռուսական ամսագրի համար արված լուսանկարներդ բուռն քննարկման առիթ տվեցին։ Մտավախություն չունե՞ս, որ այս անգամ էլ նույն արձագանքը կլինի։
– Լուսանկարներիս այս շարքը արվել է լուսանկարիչ Ռուստամ Կարապետյանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե պետք է մտավախություն ունենամ բուռն քննարկում լինել կամ չլինելու հարցում, ասեմ, որ առանձնապես շատ չեմ մտահոգվում այդ քննարկումներից կամ քննադատություններից: Թող իմ օրինակը վարակիչ դառնա մեր այն մոդելների համար, ովքեր կցանկանային առանց կոմպլեքսների մոդելինգով զբաղվել, բայց վախենում են հանրության կարծրատիպերով լցված արձագանքներից: Ես իմ աշխատանքով կկոտրեմ այդ կարծրատիպերը, թե մերկ լուսանկարվող կինն անբարո է. ես կապացուցեմ, որ կարող է երկու երանի մեկ վայրում լինել:
– Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին։ – Իմ մասին ամեն ինչ կարող են գրել` ինչ մտածում են, ինչ զգում են, ես կարող եմ դրանք կարդալ և հետևություններ անել: Իսկ ահա քննադատություններ ինչքան ցանկանան: Քննադատե′ք ինձ, և ես ավելի ուժեղ կլինեմ, ավելի կայացած և պատրաստ ամեն վերաբերմունքի:
– Ո՞ւմ ես նվիրել ֆոտոշարքդ։ – Քե՛զ, սիրելի լրագրող, և նաև այն մարդուն, ով կարդում է ինձ կամ նայում իմ լուսանկարները: