Մաֆիան հայտնվել է 19-րդ դարի վերջում Սիցիլիայում: Ամերիկյան մաֆիան սիցիլիականի մի ճյուղն է, որը մեծ թափ էր հավաքել 19-րդ դարի վերջին: Հանցավոր խմբավորման անդամները և դրա հետ կապ ունեցող մարդիկ պարտավոր էին սպանություն կատարել, որպեսզի վախեցնեին բանտարկյալներին:
Երբեմն սպանություններ կատարում էին դիրքի կամ ծագած տարաձայնությունների պատճառով: Սպանություն գործելը մաֆիայի «մասնագիտությունն» էր դարձել: Ժամանակի ընթացքում այդ երևույթը սկսեց զարգացում ապրել: Պլանավորումը, կատարումը և հետքերի մաքրումը միասին կարծես առևտուր լինեին: Մարդասպանների մեծ մասը իրեց կյանքի երկար տարիներն անց էին կացնում բանտում և այնտեղ էլ մահանում:
Իոսիֆ «Կենդանի» Բարբոսա
Բարբոսան 1960-ականների ամենասարսափելի մարդասպաններից էր: Ըստ տվյալների՝ նա 26 մարդու զպանության մեղավոր է: Իր կեղծանունը նա ստացել է մի միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել գիշերային ակումբում, երբ Բարբոսան մանր տարաձայնությունից հետո արյունով պատեց հակառակորդի դեմքը: Դրանից որոշ ժամանակ հետո նա դեռ շարունակում էր բռնցքամարտիկի կարիերան՝ հաղթելով 12-ից 8 մարտորը «Բարոն» կեղծանվան տակ:
Չնայած այն բանին, որ նա մի քանի անգամ փորձ է կատարել օրինական կյանքին վերադառնալու, նա հետ է վերադարձել իր կրիմինալ կյանքին. ինչքան էլ գայլին կերակրես, միևնույն է, նրա դեմքը միշտ դեպի անտառն է լինելու: 1950 թ. նա 5 տարի ազատազրկման դատապարտվեց Մասաչուսեթսի ուղղիչ գաղութում, որտեղ հաճախ հարձակվում էր պահակների և այլ բանտարկյալների վրա: Նշանակված ժամկետից երեք տարին լրացնելուց հետո նա փախուստի դիմեց, սակայն քիչ ժամանակ անց բռնվեց:
Ազատ արձակվելուց հետո Բարբոսան միանգամից միացավ գանգստերների խմբի և սկսեց իր սեփական «գողական բիզնեսը»: Միաժամանակ նա զարգացրեց իր՝ մարդասպանի ունակությունները Պատրիսիայի կրիմինալ ընտանիքի շրջանակներում: Հաջորդող տարիների ընթացքում նրա զոհերի թիվը գնալով մեծացավ և նրա՝ մարդասպանի հեղինակությունը բարձրացավ: Սիրելի զենքը խլացուցիչով ատրճանակն էր:
Ժամանակին զուգընթաց Բարբոսան հանցավոր աշխարհում հայտնի և հարգված դեմք դարձավ, սակայն հնարավոր չէր փրկել նրան վտանգավոր թշնամիներից: Այն բանից հետո, երբ նա սպանության համար բանտում հայտնվեց և իմացավ, որ մահափորձ են պատրաստվում կատարել իր վրա, նա համաձայնեց վկայություն տալ մաֆիայի բոս Ռեյմոնդ Պատրիարկայի դեմ, փոխարենը Հետաքննությունների դաշնային բյուրոյից պաշտպանություն ստանալով: Սակայն թշնամիների ձեռքը, միևնույն է, հասավ նրան: 1976 թ. իր տան դիմաց նա սպանվեց որսորդական հրացանի կրակոցից:
Ջովանի Բրուսկա
Ջովանի Բրուսկան սիցիլիական մաֆիայի ամենադաժան անդամներից էր: Նա հայտնել է, որ 200 մարդու է սպանել, սակայն իրականում դա քիչ հավանական է. անգամ պաշտոնական դեմքերն այս թիվը չեն ընդունել: Բրուսկան մեծացել է Պալերմոյում և հանցավոր աշխարհի հետ կապը սկսել է վաղ մանկությունից: Վերջիվերջո դարձել է «մահվան հրամանատարների» անդամ, որտեղ բոսս Սալվադոր Ռիինայի հրամանով սպանություններ էին կատարում:
Բրուսկան մաֆիայի դեմ դատախազ Ջովաննի Ֆալկոնեի սպանությանն է մասնակցել 1992 թ.: Գրեթե կես տոննա կշռող ահռելի ռումբը Պալերմոյի ավտոմայրուղու տակ էր տեղադրված: Երբ ավտոմեքենան անցնում է այն հատվածով, որտեղ գտնվում էր ռումբը, պայթյունային համակարգն աշխատում է և սպանում Ֆալկոնեին ու շատ այլս հասարակ մարդկանց , որոնք այդ ժամանակ մոտ էին գտնվում: Պայթյունն այնքան հզոր էր, որ ճանապարհի վրա անցք է թողել: Տեղի բնակիչները մտածում էին, որ երկրաշարժ է սկսվել:
Դրանից անմիջապես հետո Բրուսկան սկսեց տարատեսակ խնդիրների հանդիպել: Նրա նախկին ընկեր Ջուզեպե դի Մատեոն հայտնեց իրավասու մարմիններին Բրուսկայի մասնակցության մասին Ֆալկոնեի սպանությանը: Մատեոյին լռեցնելու համար Բրուսկան առևանգեց նրա 11-ամյա որդուն և երկու տարի շարունակ տանջանքների ենթարկեց նրան: Հորը հաճախ ուղարկում էր որդու սարսափելի լուսանկարներ՝ պահանջելով հետ վերցնել ցուցմունքը: Վերջիվերջո երեխային խեղդեց, իսկ մարմինը լուծեց թթվի մեջ՝ հետքերը վերացնելու համար:
Բրուսկան ցմահ ազատազրկամն դատապարտվեց, սակայն հաջողեց փախուստի դիմել և սկսեց կազմակերպված հանցավորության ոլորտում լայն գործունեություն ծավալել: Իշխանությունները կարողացան հասնել նրան և ձերբակալել:
Սպաերը, որոնք ձերբակալման գործընթացի մասնակիցներ էին, լեռնադահուկային դիմակներ էին դրել, որպեսզի հանցագործները չտեսնեն իրենց դեմքերը: Նորկայումս նա բանտում է, որտեղ էլ կանցկացնի կյանքի մնացած մասը:
Ջոն Սկելիս
Ջոն Սկելիսը Ալ-Կապոնեի կլանի գլխավոր մարդասպաններից էր 1930-1940-ականներին: Երբ նա քսան տարեկան էր, կորցրել է աջ աչքը սրերով կռվի ընթացքում, որը հետագայում փոխարինել է ապակե աչքով: Դրանից հետո իր հեղինակությունը բարձրացնելու համար նա ջենաս եղբայրներից սկսեց սպանությունների պատվերներ ընդունել: Ավելի ուշ սկսեց գաղտնի համագործակցել Ալ-Կապոնեի հետ: Ջոնը անազատության մեջ է անցկացրել 14 տարի սպանության համար, որտեղ էլ բանտակիցները ծեծի են ենթարկել նրան:
Հնարավոր է՝ նա հայտնիություն է ձեռք բերել Սուրբ Վալենտինի օրվա միջադեպից հետո, երբ պատի երկայնքով շարված յոթ մարդիկ դաժանորեն գնդակահարվել են բանդիտների կողմից, որոնք կերպարանափոխվել էին ոստիկանների: Սկելիսը ձերբակալվեց և մեղադրվեց սպանություններ գործելու մեջ, սակայն հետագայում ազատ արձակվեց, որովհետև մեղքը չապացուցվեց:
Ավելի ուշ Ալ-Կապոնեն իմացավ, որ Սկելիսն ու ևս երկու մարդասպաններ որոշել են իր ղեկավարությունը տապալել: Նա երեքին բանկետի հրավիրեց, գրեթե մինչև մահը ծեծի ենթարկեց և ճակատից կրակեց յուրաքանչյուրին:
Սալվատորե Տեստա
Սալվատորեն Ֆիլադելֆիայի գանգստեր էր, ով Սկարֆո հանցավոր կազմակերպության համար որպես մարդասպան էր խառայում 1981 թ. սկսած մինչև մահը՝ 1984 թ.: Նրա հայրը, ով չափազանց ազդեցիկ մարդ էր հանցավոր աշխարհում, սպանվել է գլխին ուղղված կրակոցից 1981 թ.՝ թողնելով Սալվատորեին իր օրինական և ոչ օրինական մի քանի բիզնեսներ: Արդյունքում 25 տարեկանում Տեստան շատ հարուստ դարձավ:
Տեստան էությամբ շատ ագրեսիվ էր և սպանել է 15 մարդու իր «ակտիվության» ընթացքում: Նրա զոհերից մեկը գանգստեր և թիկնապահ Ռոկո Մարինուչին էր, ով կազմակերպել էր Տեստայի հոր սպանությունը: Նրա մարմինը հայտնաբերվել է Սալվատորեի հոր մահվանից ուղիղ մեկ տարի անց: Մարմինը ծածկված էր փամփուշտների անցքերով, իսկ բերանի մեջ դրված էին երեք չպայթած ռումբեր:
Սալվատորի նկատմամբ մահափորձեր շատ են կատարվել, սակայն նրան միշտ հաջողվել է փրկվել: Առաջին մահափորձը իտալական ռեստորանի բացօթյա հատվածում էր, երբ Ֆորդ սեդանը դանդաղեցրեց իր ընթացքը, անցնելով Տեստայի սեղանի մոտով, և կրակեց նրա փորին և ձախ ձեռքին:
Ջուզեպե Գրեկո
Ջուզեպեն իտալացի գանգստեր էր, ով Պալերմոյում որպես մարդասպան էր աշխատում 1970-ականների վերջին: Ի տարբերություն այլ դիպուկահարների՝ Գրեկոն իր կարիերայի ողջ ընթացքում փախչում էր օրենքից: Նա միշտ «ընկերակից» մարդասպաններ էր վարձում և գործում նրանց հետ: Մեղադրվել է 58 սպանությունների համար, չնայած որ ըստ ոչ պաշտոնական տվյաների նրա զոհերի թիվը հասել է 80-ի: Մի անգամ սպանել է մի դեռահասի և նրա հորը՝ երկուսի մարմիններն էլ թթվում լուծելով:
1979 թ. Գրեկոն հարգված անդամ էր մաֆիոզական հանձնաժողովում: Սպանությունների մեծ մասը նա կատարել է 1980-1983 թթ.: 1982 թ. բոսս Ռոզարիա Ռիկոբոնոն խորովածի երեկույթի էր հրավիրված, որտեղ Գրեկոն և իր հանցակիցները սպանեցին նրան: Սպանության պատվերը Գրեկոն ստացել էր իր բոսս Սալվատորե Ռինայից: Դիերը չեն գտնվել, և ըստ տեղեկությունների՝ սպանվածների մարմիններով կերակրել են սոված խոզերին:
Գրեկոն սպանվել է իր տանը 1985 թ. «մահվան հրամանատարների» երկու այլ անդամների կողմից: Պատվիրատուն հենց Սալվատորե Ռինան էր, ով կարծում էր, որ Գրեկոն արդեն շատ անկախ է գործում և այլևս չի կարող դասվել ողջերի շարքին: Սպանել են, որբ 33 տարեկան էր: