Wnews.am-ը, որպես կանացի առաջին և միակ կայքը Հայաստանում, պաշտոնապես հայտարարում է, որ հայ տղամարդիկ լավ են հագնվում։
Թեպետ պաշտոնապես գարնան առաջին օրը վաղն է, սակայն, բարեբախտաբար, Երևանում վաղուց գարնանային եղանակ ու տրամադրություն է։ Եթե տարիներ առաջ երևանյան փողոցներում տղամարդկանց մեծ մասին տեսնում էինք սև հագուկապով, ապա այժմ ամեն բան փոխվել է։
Ձմռան վերջին օրը Wnews.am-ն առաջարկում է միասին շրջել երևանյան փողոցներով՝ տեսնելու՝ ինչպես են հագնվում արական սեռի ներկայացուցիչները։