Հայտնի շոումեն, Comedy Club-ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը դարձել է Ռուսաստանում հայտնի HENDERSON ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուի դեմքը։ Ապրանքանիշի հիմնադիրը Ռուբեն Հարությունյանն է։
«Մարտիրոսյանը կիսում է նորաձևության տան այնպիսի արժեքները, ինչպիսիք են թափանցիկությունը, ազնվությունը, ընկերասիրությունը, սերը երաժշտության հանդեպ, ինչպես նաև ունի հումորի և ոճի զգացում»,- նորաձևության տունն այսպես է մեկնաբանել իրենց համագործակցությունը։