Բաղադրիչներ
- Ալյուր – 150գ
2. Բուսայուղ – 8 ճ/գ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Մրգային հյութ – 1 բաժակ
5. Ընկույզ – 150գ
6. Գազար – 150գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Վանիլին – 1 տուփ
9. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Ընկույզը տապակել ջեռոցում:
- Շաքարավազը խառնել բուսայուղի հետ:
- Խառնուրդին ավելացնել հյութ:
- Գազարն անցկացնել մանր քերիչով:
- Ընկույզը մանրացնել բլենդերով, ավելացնել խառնուրդին, խառնել:
- Ալյուրը խառնել փխրեցուցչի և վանիլինի հետ: Ավելացնել խառնուրդին և լավ խառնել:
- Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
- Պատրաստի գազարով տորթը սկզբում սառեցնել կաղապարի մեջ, հետո՝ ցանցի վրա:
- Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը