Mahindra հնդկական ընկերությունը հանրությանն է ներկայացրել Mahindra Roxor նոր մոդելի ամենագնաց ավտոմեքենան: Այն համարվում է 1953 թվականին արտադրված Willys CJ-3B զինվորական մեքենայի արդիականացված տարբերակը:
Ինչպես տեղեկացնում է «kolesa.ru» կայքը,մեքենան նախատեսված է զբոսաշրջության, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառի համար:
Մոդելի երկարությունը կազմում է 3,759 մմ, լայնությունը ` 1,575 մմ, բարձրությունը` 1,905 մմ, իսկ անիվների բազան ` 2,438 մմ: Ավտոմեքենայի քաշը 1377 կգ է:
Մեքենայի թափքը և շրջանակը պողպատյա են, իսկ դռները և ապակիները բացակայում են:
Ամենագնացը համալրված է չորս մխոցային տուրբոդիզել շարժիչով` 62 ձիաուժ հզորությամբ 2.5 լ ծավալով: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 72.5 կմ/ժ: