
DMC Sports գերմանական թյունինգը-արհեստանոցը ներկայացրել է McLaren 570S սպորտային ավտոմեքենայի «88» անվամբ նոր տեսքը: Ինչպես տեղեկացնում է «kolesa.ru» կայքը, մեքենան ներկայացվել է սպիտակ և գրաֆիտային գույներով:
Ընկերությունը փոփոխություններ է կատարել մեքենայի 3.8 ծավալով V8 շարժիչի կառավարման սարքում: Նրա հզորությունը առավելագույնը կազմում է 642 ձիաուժ:
Ժամում մինչև 100 կիլոմետր թափառքի համար ավտոմեքենային պահանջվում է 0.2-ից մինչև 3 վայրկյան: McLaren 570S-ի առավելագույն արագությունը ավելացել է 325-ից մինչև 335 կմ/ժ-ի: