Ռուսաստանի առաջիկա մայիսիյան տոների համար մատչելի ուղղությունների հնգյակ է կազմել է ռուսական «ԱիՖ» -ը։ Քաղաքների շարքում են՝ Վիլնյուսը, Քյոլնը, իսկ Գյումրին երրորդ հորիզոնականում է հայտնվել։ «Գյումրիում կկարողանաք համտեսել լավաշ, խորոված ու կոնյակ: Այցելության համար պարտադիր վայրերից է քաղաքային շուկան` հայկական համեղ ուտեստներով, քաղաքապետարանի շենքը, որը գեղեցիկ կերպով լուսավորվում է երեկոյան, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի բուլվարում գտնվող վերնիսաժը, խաչքարերի պուրակը, ինչպես նաև թատերական հրապարակը:
Գյումրիից 2.5 ժամում կարելի է Սևանա լիճ հասնել, որը Կովկասի ամենամեծ բարձրադիր լիճն է։ Այնտեղ սիգից պատրաստված ուտեստներ կարելի է համտեսել», –ասում է ճանապարհորդ Դմիտրի Խավանսկին: