Հյուսքեր, աբադոկներ՝ Փարիզի նորաձևության շաբաթվա street style կերպարներում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հյուսքեր, աբադոկներ՝ Փարիզի նորաձևության շաբաթվա street style կերպարներում

Նորաձևության շաբաթն այն վայրն է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերի նորաձև կանայք գալիս են  ինչպես իրենց ցուցադրելու, այնպես էլ մյուսներին  հետևելու։ Ամբողջ աշխարհի նորաձև աղջիկները ցուցադրում են ամենանորաձև զգեստները, աքսեսուարները, սրածայր բոտֆորտները՝ միևնույն ժամանակ չմոռանալով գեղեցկության մասին։

Ինչպես գիտենք, նորաձևության բլոգերներն իրենց կերպարներով օրինակ են ծառայում իրենց հետևորդների համար, այնպես որ նրանց կերպարները շատ շուտ մասսայականություն են վայելում։ Բլոգերների մեծ մասն այս անգամ շեշտը դրել էր տարաբնույթ հյուսքերի վրա։ Փարիզի փողոցներում կարելի էր ականատես լինել աֆրոամերիկյան, դասական հյուսքերին։ Նորաձև աղջիկները դրանք զարդարել էին  90-ականներից եկող մազակալներով, աբադոկներով և հավաքել իրար մեջ։ Այնպես որ զինվում ենք գեղեցիկ մազակալներով ու հյուսքեր անում.

wnews.am